1111

Հիմա արդեն քոչվորի կարգավիճակում հայտնվում ենք մենք, որովհետև քոչվորին տվեցինք մեր հաղթությունները. Խաչիկ Մանուկյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: 

- Իշխանությունները հայտարարում են նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, խոսում են  պետական խորհրդանիշները փոխելու և  Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին: Ձեր գնահատականն եմ խնդրում այս գործընթացների վերաբերյալ: 

- Անգամ եթե առերևույթ առողջ խնդիրներ առաջ քաշի այսօրվա իշխանությունը, մենք գիտենք՝ նրանց բոլոր խոսքերի, բանաձևումների արդյունքում ունենում ենք պարտություն ու կորուստներ, ընդ որում՝ անդառնալի կորուստներ: Եթե անգամ նրանք ներկայացնեն սահմանադրական ամենաներկայանալի դրույթները, միևնույն է, համոզված եմ՝ ամեն ինչ տապալելու են: 

Եթե իշխանություններն իսկապես Սահմանադրությամբ հետաքրքրված լինեին, ապա ոչ թե կսպասեին, որ Ալիևը ցուցում տար և, ժողովրդի ասած, «ղազի» կարգավիճակում հայտնվեին, այսինքն՝ թշնամին ասեր և իրենք կատարեին, այլ ականջալուր կլինեին Պարույր Հայրիկյանին, ով Բացարձակ ժողովրդավարության մոդելն է ստեղծել և կարող էր Հայաստանն այդ մոդելն ընդունելով, կարող էր միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվել:  Այնպես որ սահմանադրությանն առընչվող գործընթացը վաղուց պետք է սկսած լինեին: Բայց քանի որ իրենց բերած կեղծ օրակարգը խաղաղության մասին տապալվել է, հիմա էլ անցել են Սահմանադրությանը: Բացահայտորեն կատարում են թշնամու ցուցումները՝ հիմարացնելով բոլորին, թե այդ ամենը նախաջձեռնում են խաղաղություն հաստատելու համար: Չկա նման բան: Ո՞վ չի հասկանում, որ այդ ամենը սուտ է:

Ես չեմ կարծում, որ իշխանություններն այնքան տգետ են, որ չեն հասկանում՝ այս տարածաշրջանում խաղաղություն բերելու համար պետք է այնքան հզոր լինել, որ թշնամին մտքով անգամ չփորձի  հարձակվել, իսկ խաղաղության իրենց օրակարգը միայն հող է նախապատրաստում հետագա պարտության համար: 

Ես տարբեր առիթներով ասել եմ, որ եթե աշխարհը իսկապես հետամուտ լիներ ժողովրդավարական արժեքներին, ապա անմիջապես Հայրիկյանի սահմանադրությունը կյանքի կկոչեին, որովհետև դրանով արժևորվում է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: 

- Այդ դեպքում ինչի՞ են ուզում հասնել իշխանությունները: 

- Նրանք հասկանում են, որ եթե հայը մնա, Հայաստանը մնա, իրենք կանգնելու են լուրջ դատաստանի առաջ, նրանց կատարածն արժանանալու է քաղաքական գնահատանքի, որովհետև ակնհայտ էր, չէ՞, որ պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին, երբ այս գոյանքը գնաց և իր բաժին պարտությունը վավերացրեց, դա քաղաքական պարտություն էր: Մենք տեսանք, որ այն տարածքները, որոնք հայ զինվորը պահել էր կյանքի գնով, նա հանձնեց թշնամուն: Պարտությունը նրա մեջ էր, ժողովրդի մեջ չէր, որ հիմա մեզ փորձում են համոզել, թե մենք պատրաստ չէինք հաղթանակի: 

Ես մի անգամ հայտարարեցի, որ մենք ամեն անգամ գալիս ենք ինքներս մեզ ապացուցելու, որ գործ ունենք դավաճանախմբի հետ, որ այս իշխանությունների ամեն քայլը մեր պետականության և ժողովրդի, մեր ինքնության դեմ է: Պատերազմից հետո դա ավելի ակնհայտ դարձավ: 

Այն, որ նրանց իշխանությունը միայն թուլացնում է մեր երկիրը, և որ դարձել ենք ծաղրի առարկա միջազգային հարթակներում, ակնհայտ է: Մենք սրընթաց անդունդն ենք գնում, և որևէ մեկը մեզ լուրջ չի ընդունում, որովհետև մենք մեր հաղթական էջը ինքնակամորեն փոխեցինք՝ պարտված իշխանություններին վերընտրելով: 

Սրանք ասում էին՝ ամբողջ աշխարհն է ելել մեր դեմ: Հասկանալի է՝ ամեն երկիր իր շահն ունի, բայց այնքան պրիմիտիվության են հասցրել այդ ամենը, կենցաղային քննարկման նյութ դարձրել, մինչդետռ, դաշնակցային հարցերում մենք պետք է կարողանայինք շահերի համընկնումներ գտնել, ոչ թե  տղայական խոսակցություննեով փորձեինք գնահատաել քաղաքական դաշտում կատարվող երևույթները: Նույնիսկ մենք մեզ հետ հաշտ չենք, մենք ենք մեզ թշնամի դարձել, մեզ են բաժանել սևերի ու սպիտակների, իրար դեմ հանել, ինչի՞ մասին է խոսքը: Ու հիմա էլ ամեն ինչ անում են, որ այդ տրոհվածությունը չվերանա, միասնականություն չլինի, որովհետև այդ միասնականությունը կարող է առողջ միտք ձևավորել, իսկ առողջ միտքը կարող է պարտության սիմվոլներին դուրս շպրտել ու արժանի դատաստանի արժանացնել: 

Հետևաբար, ցանկացած հարց եթե մենք հիմա քննարկենք սրանց իշխանության ներքո, այդ հարցը տապալվելու է, նույնիսկ լավագույն գաղափարը, որ ոլորտում ուզում է լինի: Ամեն ինչ անլրջության են տանում: Ավելին՝ որտեղ տեսնում են, որ հայկականություն կա, իրենք իրենց վտանգված են համարում, որովհետև իրենք դուրս են այդ արժեհամակարգից: 

- Հայ ժողովուրդը, սովորական հայ մարդը այս իրավիճակում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել: 

- Ուրեմն, հայ ժողովրդին նախ գցեցին նախկին-ներկա հոլովույթի մեջ, ու մինչև հիմա մարդիկ շարունակում են խարխափել այդ մշակված ծուղակում: Բայց որևէ մեկը չասաց՝ նախկին-ներկայից դուրս եկեք նոր ուժ կայացնենք՝ նոր մարտահրավերներին պատրաստ իշխանություն ձևավորելով, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս պարտվողական շրջագծից: : Մեր քաղաքական ներկապնակը բազմագույն է, և բոլորի առողջ հատվածները պետք է հավաքագրվեն: Ես հասկանում եմ, որ հայկական միտքը փտած չէ, կարող է նոր ուժ ձևավորվել, եթե կայանա այդ միասնականությունը, ապա այս ազգադավների  ստեղծած ստի կայսրությունը փլուզելով, կկանգնենք հաղթության ճանապարհին: 
Մեր ժողովուրդը , անհասկանակիորեն, լուրջ փորձեր չարեց պատերազմից հետո իշխանությունը վերցնելու : Ու հիմա մենք հասել ենք այն մակարդակին, որ թշնամին բացահայտ նվաստացնում է մեզ, և մենք ապրում ենք այդ նվաստացնող իրականություն մեջ : Հիմա արդեն քոչվորի կարգավիճակում հայտնվում ենք մենք, որովհետև քոչվորին տվեցինք մեր՝ տարածքները,  հաղթանակները,  մշակութային բազմաթիվ կոթողները:  

 Բայց մենք չենք կարող շարունակաբար կրել այս ամոթանքն ու ծաղրը, մենք չենք սպառել մեր ոգեղեն ուժն ու աստվածային կարողությունները, մենք դեռ  կերտելու ենք մեր հաղթական ընթազցքը՝ նաև Եռաբլուրի անմահական  քաջերի զորությամբ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS