987

Ի՞նչ փոփոխություններ է սկսել ՊՆ-ն. աշխարհազորի փոխարեն՝ տեղական պաշտպանական ուժեր

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որի համաձայն` ներդրվում է տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:

Ներկայացված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Պաշտպանության մասին» օրենքի 9.1 կետը, որով սահմանված է, թե ինչ է աշխարհազորը։ 

Նշենք, որ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ էին կատարվել 44-օրյա պատերազմի օրերին` 2020 թվականի հոկտեմբերին: Համաձայն կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) լինելու էին համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրմամբ ապահովելու գործընթացը:  

Սակայն, ինչպես նշվում է օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, դրա գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տարածքային սկզբունքով ձևավորվող զինվորական ստորաբաժանումներ և աշխարհազորի սկզբունքով ձևավորված տեղական պաշտպանության ուժեր, որոնք, ըստ կոնկրետ ուղղությունների, սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերին և առաջնային դիմակայելու այդ սպառնալիքներին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է ներդնել տարածքային պաշտպանության համակարգ, որը կներառի տարածքային պաշտպանության զորքերը և դրանց հրամանատարությունը, ինչպես նաև տեղական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից:

«Դետք»-ի հետ զրույցում «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նկատեց, որ շատ քիչ համայնքներում էր աշխարհազորը` որպես այդպիսին, գործում: «Ինչպես գիտեք, աշխարհազորի ղեկավար էր դառնում տվյալ համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ այդ հաստիքը հաճախ զբաղեցնում էին համայնքի ղեկավարի մտերիմները, որոնք ռազմական գործից պատկերացում չունեին: Կարծում եմ` բանը հասել է նրան, որ խնդրին լուծում չեն գտել ու որոշել են օրենքից այդ դրույթը հանել: Բայց այստեղ այլ հարց կա: Արդեն 2 տարի է` տարածքային պաշտպանության այդ ուժերի վերաբերյալ օրենսդրական դրույթները կան, այդ հարցը ներառել են տարբեր օրենքների մեջ, առանձին օրենք չկա այս մասով: Ըստ իս` անհրաժեշտ քայլ է տարածքային պաշտպանության մասին օրենքը, թեև դրա ընդունումը չի նշանակում` լավ կկիրառվի այն, թե վատ, դա հետո կտեսնենք»,- ասաց մեր զրուցակիցը: 

Անդրադառնալով այն հարցին, որ տարածքային պաշտպանությունը լինելու է ստորաբաժանումներով, Պողոսյանը նշեց` դա այն է, ինչի վերաբերյալ իրենք ներկայացրել են իրենց նախագծերը, աշխատել օրենքի մշակման ուղղությամբ: «Հաջորդ ուղղությունը տեղական պաշտպանական ուժերն են, որոնք, կարծես թե, աշխարհազորի փոխարինողն են լինելու: Այսինքն` տեղական պաշտպանական ուժերը կազմելու են զինկոմերում չկցագրված անձինք` իգական սեռի ներկայացուցիչներ, ծերեր, չծառայած անձինք և այլն: Տարածքային պաշտպանության ստորաբաժանումները տեղական պաշտպանության ուժերի հետ միասին կատարելու են իրենց գործողությունները, ինչը ես դրական եմ համարում: Բայց, էլի եմ ասում, սա դեռ օրենքն է, հնարավոր է` մի քանի տարի էլ դեռ ոչ մի բան չանեն: Օրենքը դեռ չի նշանակում գործողություն»: 

«Ինստիգեյթ» ընկերության տնօրենը շեշտում է` ամբողջական պահեստազորային ուժերի պատրաստության բարեփոխում տեղի չի ունեցել, և այն, ինչ ներկայումս կատարվում է, հատվածական լուծում է եղած խնդիրներին: Մյուս կողմից` նա խնդիրներ է տեսնում տարածքային պաշտպանության նկատմամբ մեր զինված ուժերի ներկայացուցիչների պատկերացումներում. «Տարածքային պաշտպանությունը գծամետրով պաշտպանությունը չէ, ինչպես ճակատի պաշտպանությունն է: Դա տարբեր ֆունկցիաներ է կատարում ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ, հետևաբար աշխատանքները շատ ավելի համակարգված պետք է լինեն ՏԻՄ մարմինների, ԱԻՆ-ի հետ և այլն: Այսինքն` այս ամբողջությունը պետք է որևէ կերպ կառավարվի: Այդ ամբողջ փոփոխությունները պետք է օր առաջ սկսել: Արդեն 3 տարի է անցել, 2021-ին էր բացվել Տարածքային պաշտպանության բաժինը, և միայն հիմա նախաձեռնեցին օրենսդրական փոփոխություններ, իսկ մինչ այժմ անում էին այն, ինչ բանակն էր անում»: 

Արման Պողոսյանը նշում է` Հայաստանում նույն ռազմամարզական կազմակերպությունների շուրջը հավաքվել է հասարակության այն ակտիվ մասը, որը գիտակցում է` պետք է զբաղվել անվտանգային հարցերով. «Մեր պետական ինստիտուտները լուրջ խնդիր ունեն` ուղղակի չեն աշխատում հասարակության հետ: Նրանք միշտ ներգրավում են անհատներին, իսկ կազմակերպությունների հետ աշխատանք չկա: Ասենք` եթե հրդեհ է բռնկվել, և այն պետք է մարվի, դու չես կարող ասել` անհատներից ով կգա, կկամավորագրվի, դա արդյունավետ չէ, իսկ երբ աշխատում ես կազմակերպությունների հետ, այդ կազմակերպություններին ուժեղացնելով` ուժեղանում է  ամբողջ պետությունը: Սակայն ներկայումս փոխադարձ վստահություն չկա»:  

Այսօր աշխարհում տեսնում ենք օրինակներ, երբ հզոր պետությունները, ինչպես, ասենք, Մեծ Բրիտանիան կամ Չինաստանը, խոսում են աշխարհազորի ստեղծման մասին: Մեր հարցին, թե Հայաստանում զուտ օրենսդրական փոփոխություննե՞ր են, թե՞ այս գործընթացը գաղափարական հիմք ունի, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Մեր երկրում ներքևից վերև է այդ շարժումը գնում: Վերևից ներքև շարժումը դեռ չի աշխատում, թեև հայտարարությունների մեջ մեկ-մեկ ասվում է, թե համապարփակ պաշտպանությունը քննարկվում է, դիտարկվում, բայց գործողությունների շարք չկա, շատ թերի է հասարակության հետ աշխատանքը: Մեր պետական կառույցները պատրաստ չեն վերևից ներքև այդ գործընթացը ներդնել: Բայց մյուս կողմից էլ Հայաստանում, իրավիճակից ելնելով, ներքևից վերև գործընթացներն են ավելի ակտիվ, ու ի տարբերություն այն պետությունների, որտեղ ժողովուրդը երկար ժամանակ կռիվ չի տեսել, այնտեղ ավելի դժվար է հենց ներքևից վերև գործընթացը սկսելը, ինչն առկա է մեզանում: Այսինքն` այս իմաստով ունենք և' մեր թերությունները, և' առավելությունները»: 
 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS