ա

Հայաստանն օգտագործում են որպես ֆորպոստ՝ այս կամ այն երկրի վրա ճնշում գործադրելու համար. թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Մհեր Աբրահամյանը

- Վերջին շրջանում Թուրքիան, կարծես թե, մեծացրել է ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Դիցուք, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի պայմանավորվածությանը՝ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ: Կխնդրեի մեկնաբանել` ի՞նչ գործընթացներ են սրանք և մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: 

- Եթե նայենք Թուրքիայի աշխարհագրական դիրքին, այն ձեռնտու է և' արևելյան, և' արևմտյան տերություններին, և պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել: Ուստի, Թուրքիան, օգտվելով, այդ բարենպաստ դիրքից, մշտապես փորձել է  տարատեսակ դիվիդենտներ շահել և կարողանում է աշխատել երկու կողմերի հետ էլ, հատկապես` էրդողանյան ժամանակաշրջանում: Էրդողանը բավական ուժեղացրեց Թուրքիայի այդ արտոնությունները և փորձում է տարբեր դիվանագիտական գործողություններից իր համար օգուտներ ստանալ: 

Ներկայումս տեսնում ենք, որ Թուրքիան բազում հանդիպումներ է  ունենում և' ռուսական, և' արևմտյան կողմի հետ: Հիշենք Զելենսկու այցելությունը Թուրքիա, այնուհետև Հաքան Ֆիդանի այցը ԱՄՆ, որտեղ կարծես ձեռք են բերվում համաձայնություններ տարատեսակ գործողություններում: Եվ ահա Թուրքիան այս իրավիճակը օգտագործում է` իր պետությունն առավել բարձր դիրքի տանելու համար: 

Մեզ համար այս գործընթացներն, իհարկե, բախտորոշ են լինելու, որովհետև, ինչպես տեսնում ենք, Թուրքիան ամեն կերպ և ամեն միջոցներով աջակցում է Ադրբեջանի քայլերին` լինի դա Հայաստանի նկատմամբ ոտնձգություն, տարածքային պահանջ, թե այլ ինչ: Այս ամենը մեզ համար բախտորոշ է լինելու, և Հայաստանի ղեկավարությունը եթե շարունակի աշխատել այս ոճով, ապա Հայաստանը կանգնելու է  լուրջ խնդիրների առջև: 

 -Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին Թուրքիան ունի աջակցություն` տարածաշրջանում հարցեր լուծելու համար, թե՞ գերագնահատվում է  Թուրքիայի գործոնը:  

- Թուրքիան, իհարկե, ունի այդ հնարավորությունն Արևմուտքից, սակայն այժմ Արևմուտքը փորձում է զսպվածության մեջ պահել Թուրքիային: Այսպես ասեմ, Արևմուտքը փորձում է խաղացնել Թուրքիային, այլ ոչ թե նրան ստիպել որևէ գործողություն անել, ուստի որոշակի հարցերում զիջումների է գնում: 

-Այսինքն, հնարավո՞ր է  այս գործընթացների արդյունքում ինչ-որ պահի Թուրքիան Հարավային Կովկասում նշանակվի անվտանգության «երաշխավոր»: 

- Ամենը  տանում է  դրան, և այսօրվա իշխանությունն էլ` իր քաղաքականությամբ, տանում է  դրան: Սակայն տարածաշրջանում եղած խաղացողները Հայաստանն օգտագործում են որպես ֆորպոստ, որտեղ կարող են իրականացնել տարատեսակ ճնշումներ այլ երկրների վրա, ինչպես, ասենք, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո դուրս գալ իրենց դեմ: Դա առաջին հերթին Ռուսաստանն է: Գտնվելով պատերազմի մեջ և Արևմուտքի կողմից շրջապատված լինելով, այսպես ասած, երկաթե վարագույրներով, նա փորձում է շարժվել դեպի հարավ, այսինքն, դեպի Թուրքիա, Ադրբեջան, Աֆրիկա, Հնդկական օվկիանոս: Ռուսաստանի պարագայում, սակայն, մի քիչ դժվար է պահպանել այս տարածքը, թեև ՌԴ-ն ամեն կերպ փորձելու է պահպանել այն, որովհետև Հարավային Կովկասի կորուստը իր համար լի է վտանգներով, և, հատկապես, Արևմուտքից եկող վտանգներով, քանի որ Թուրքիան հանդիսանում է Արևմտյան բլոկի անդամ: Իսկ Արևմուտքը փորձում է  Հարավային Կովկասն օգտագործել ընդդեմ Ռուսաստանի, դուրս մղել Հայաստանի տարածքից, որպեսզի կարողանա իր ձեռքը պահել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, որոնք կամաց-կամաց փորձում են անկախանալ Հարավային Կովկասի և շրջակա հատվածներում: 

- Այս իրավիճակում ինչպիսի՞ն է Իրանի վիճակը: Արդյոք Իրանը կարող է զսպել կամ հակակշռել այս գործընթացներին` թույլ չտալով, ինչպես իրենք են ասում, պատմական սահմանների որևէ փոփոխություն:  

- Միանշանակ Իրանն ունի նման մտադրություններ, սակայն Իրանի դիվանագիտական և արտաքին քաղաքականությունը ավելի քողարկված է, և Իրանը միանշանակ փորձելու է թույլ չտալ, որ տարածաշրջանում այն երկրներըմ, որ փորձելու են իրեն վնաս հասցնել, որևէ կերպ ուժեղանան: Խոսքս հատկապես վերաբերում է  Թուրքիային, բայց Թուրքիայի առումով նա ավելի զուսպ է, քանի որ սահմանակից երկրներ են և ունեն տարատեսակ պայմանագրեր` տնտեսական, առևտրային, քաղաքական ոլորտներում:  Ուստի Իրանը փորձում է  ավելի զգույշ խաղալ, դիվանագիտական լեզվով մի քանի անգամ զգուշացումներ է  արել, որ իր հարավային սահմանը իր համար կարմիր գիծ է: 

- Եղան հրապարակումներ, որ Թուրքիան զինուժ է կուտակել Մարգարայի անցակետի հատվածում, և ինչու ոչ, իր մյուս սահմանային հատվածներում ևս: Ո՞ւմ դեմ է ուղղված այդ ռազմական ուժը և ինչի՞ սպասել: 

- Ես մտածում եմ, որ ռազմականացումն ուժեղացնում են այն առումով, որ աշխարհում այսօր բավականին անհանգիստ է, և Թուրքիայի շուրջ պատերազմներ են տեղի ունենում: Հյուսիսում Ուկրաինան է, հարավում` Եմենի խնդիրը, կա նաև Սիրայի խնդիրը, և Թուրքիան, կարծես, իր սահմանը բերում է  ավելի բարձր ռազմական մակարդակի: Ինչու չէ, հնարավոր է որոշակի ժամանակ հետո նման օջախ բացվի նաև Հարավային Կովկասում, սակայն այս պահին այս հատվածը այդքան էլ «տաք» չէ: Երեք տարի առաջ այդ օջախը ավելի բուռն էր, և 44-օրյա պատերազմով իրենք որոշ խնդրեր լուծել են, բայց էլի եմ կրկնում, իրավիճակը ամբողջ աշխարհում է լարված, հետևաբար այդ ռազմականացումը ենթադրելի էր: 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS