սսս

Եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. Արկադի Կարապետյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք իրավահաջորդն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, այդ դեպքում ինչի՞ց են վերցրել, որ Տավուշի այդ 4 տարածքներն ադրբեջանական են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

«Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, հիմա իրենք ինչ-որ բան են ստեղծել ու բրդելով գնում են մեր հաշվին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի քարտեզի ցուցադրությանը եւ հայտարարությանը, որ դա է Հայաստանը, Արկադի Կարապետյանն ասաց. «Դա Հայաստան չի, դա եսիմինչի կտոր է»:

Նա նկատեց, որ բոլորն այսօր վախեցած են. «Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից են վախեցած: Վախերը շատ մեծ նշանակություն ունեռն: Հիմա թե Ադրբեջանի ճնշումն է, Կրեմլի ճնշումն է, թե Եվրոպայի ճնշումն է, թե իրենց կուրատորների ճնշումն է, ինչ-որ մի բանից վախենում են: Ինքը վախեցած է, գնում տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է:

Մեծ գիտելիքներ պետք չէր հասկանալու համար, որ պատերազմ է լինելու, ասում էինք, որ պատրաստվեին: Հիմա էլ եմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց չենք պատրաստվում: Եթե չեն պատրաստվում է, նշանակում է՝ վախեցնում են, որ իրենց համար ձեռնտու արդյունքի  հասնեն:

Հարցը մենակ հողը չի, այլ նաեւ իրավունքները. այսօր Արցախը իրենց տիրապետության տակ է, վաղը մեր տիրապետության տակ է  լինելու, բայց մենք մեր իրավունքները պետք է պահենք: Հիմա Հայաստանի իրավազրկումն է գնում»,-ասաց հրամանատարը:

Արկադի Կարապետյանի խոսքով, եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. «Նժդեհն ասում էր՝ քո հոգու մեջ պետք է կառուցես հաղթանակի տաճարը: Մեր մեջ պատկերացում է ձեւավորվել, որ Տավուշը ամրոց է, ու եթե այդ ամրոցը տալիս ես, քո մեջ ինչ-որ բան խաթարվում է: Դա մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց նա:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS