004

4 գյուղերը Ադրբեջանին անհրաժեշտ են՝ Տավուշի մարզի մեր բնակավայրերը ռազմավարական թիրախի տակ վերցնելու համար․ Թաթոյան․ «News.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաև երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Գոյություն ունի սահմանների որոշման միջազգային գործընթաց։ Սահմանների որոշումը, որն այլ կերպ կոչվում է դելիմիտացիա և դեմարկացիա, ունի հստակ կանոններ, և դրանք պահպանելու դեպքում է, որ կարող է ընդունելի լինել, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նախ կարևոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն, ոչ թե հիմնվելով միակողմանի սպառնալիքների վրա կամ պատերազմի սպառնալիքի ներքո, այլ որ լինեն հստակ քննարկումներ երկու կողմերի միջև, և հաստատված խաղաղ գործընթաց լինի։ Հաճախ մատնանշվում են ինչ-որ քարտեզներ, մեխանիկական մոտեցումներ են ցուցաբերվում՝ այս թվի կամ այն թվի քարտեզի առնչությամբ, Խորհրդային միության այս կամ այն ժամանակահատվածի քարտեզ է բերվում․ ամենից զատ կարևոր է հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ունենք, իսկ այդ քարտեզներից բացի՝ բազմաթիվ այլ փաստաթղթեր կան՝ անտառներին վերաբերող, ջրային ռեսուրսներին, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ։ Անհրաժեշտ է գնահատել մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերը, անվտանգությանն առնչվող խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված հարցերը և առհասարակ այն իրավիճակը, թե ինչպիսին է հիմա մարդկանց բնականոն կյանքն այնտեղ, և ինչ է լինելու այդ պրոցեսի արդյունքում, որովհետև եթե հանկարծ սահմանների որոշման արդյունքում որևէ կերպ խաթարվում է մարդկանց բնականոն կյանքը, ապա այդ ամբողջ պրոցեսը դառնում է անընդունելի և անօրինական, միջազգային տեսանկյունից դա ապալեգիտիմ է․ այսինքն՝ չունի որևէ արժեք»,- նշեց Թաթոյանը։

Անդրադառնալով մեր երկրի համար Տավուշի ռազմավարական նշանակությանը՝ Թաթոյանն ասաց, որ այդ 4 բնակավայրերի հանձնման դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիրներ ոչ միայն առանձին բնակիչների, այլ նաև ռազմավարական առումով․ «Ռազմավարական օբյեկտներ անցնելու են կամ ադրբեջանական վերահսկողության ներքո, կամ թիրախավորվելու են։ Խոսքս վերաբերում է առաջնահերթ, օրինակ, միջպետական ճանապարհին, որը կապում է Վրաստանը Հայաստանին, այդ ճանապարհի առանձին տեղեր դառնալու են պարզապես անօգտագործելի, իհարկե կան նաև հատվածներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել, բայց դրանք մեծ մեքենաների համար չեն։ Ավելին՝ մենք, ունենալով հիմքեր այս հարցերն այս տեսանկյունից բարձրացնելու, ինքներս մեզ զրկանքներ ենք պատճառում այս փաստարկներն առաջ տանելու փոխարեն։ Մենք նաև ունենք այնտեղ գազատար, որը էլի վտանգվելու է։ Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի Կոթի գյուղում, այնտեղ էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է, մարդկանց էին անհանգստություն պատճառում, հիմա պատկերացրեք՝ եթե նրանց առավել ենք մոտեցնում մեր սահմաններին։ Տավուշի ուղղությամբ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի զինված ագրեսիայի ժամանակ երբ մենք մեկնեցինք Տավուշ՝ փաստահավաք աշխատանքներ անելու, Բերդ տանող ճանապարհահատվածն արդեն փակ էր, ոստիկաններն այն փակել էին, որովհետև Ադրբեջանը կրակում էր։ Եվ դա էլ այն պայմաններում, երբ դեռ իրենք հեռու էին, իսկ հիմա պատկերացրեք, որ իրենց մոտեցնենք»։

Թաթոյանը նշեց, որ հանձնելու դեպքում Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվելու Հայաստանի նկատմամբ․ «Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին, և նա դրա համար պատերազմո՞վ է սպառնում։ Ադրբեջանին այս գնով դրանք որպես տարածք պետք չեն, որովհետև գյուղերը իրենց չափով այնքան փոքր են, որ պատերազմով սպառնալ այդ գյուղերի համար պետք չէ։ Սրանք նրան անհրաժեշտ են, որպեսզի անվտանգության առումով ռազմավարական թիրախի տակ վերցնի Տավուշի մարզի մեր բնակավայրերը, ավելին՝ խաթարի Հայաստանի անվտանգությունը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան