Դետք

Լավրովը կայցելի Չինաստան, բանակցություններ կվարի արտգործնախարարի հետ. ՌԴ ԱԳՆ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Չինաստան տեղի կունենա ապրիլի 8-9-ը, իր չինացի գործընկեր Վան Իի հետ նա կքննարկի երկու պետությունների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ Այս մասին հայտնում է «Sputnik»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ` շեշտը դնելով ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, ՇՀԿ-ում, «Քսանի խմբում», ԱԽՏՀ-ում և այլ բազմակողմ մեխանիզմներում ու համաժողովներում համատեղ աշխատանքի վրա»:

Բացի դրանից` նախատեսվում է նաև կարծիքների հանգամանալից փոխանակում մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային սյուժեների, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության շուրջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Հայաստանը շահագրգռված չէ հարատև խաղաղությամբ. Հաջիզադե
Դետք
Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել
detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար