ս

Միամտություն է Արևմուտքից ակնկալել անվտանգային մակարդակում միակողմանի աջակցություն Հայաստանին. Արմեն Պետրոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այս պահին Արևմուտքի հետ հարաբերություններում անվտանգային բաղադրիչ ակնկալելը միամտություն է, որովհետև պետք է հաշվի առնել, թե այն ինչ շահեր ունի մեր տարածաշրջանում, իսկ Արևմուտքի շահը ամբողջ տարածաշրջանն իր ազդեցության տակ վերցնելն է, այդ թվում` Ադրբեջանը: Այս մասին «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բրյուսելյան եռակողմ հանդիպմանը: 

Այն հարցին, որ Հայաստանում ակնկալում էին հատկապես քննարկումներ անվտանգային խնդիրների շուրջ, ինչը, սակայն, օրակարգային չէր բրյուսելյան հանդիպմանը, փորձագետը նշեց. «Քանի դեռ Արևմուտքը ձգտում է ամբողջ տարածաշրջանն իր վերահսկողության տակ վերցնել, քանի դեռ ձգտում է միջնորդական ձևաչափերով առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, բնականաբար, միակողմանի աջակցություն Հայաստանին անվտանգային մակարդակում չէր կարող ցուցաբերել, և այս մասին բազմիցս շեշտվել է: Հետևաբար անհեռատեսություն և իրավիճակը սխալ պատկերացնելու հետևանք է այդ ակնկալիքը, թե անվտանգային հարցերում կարող էր լինել կոնկրետ աջակցություն: 

Արևմուտքի առաջարկած աջակցությունն ուղղված է հիմնականում Հայաստանի դիմադրողականության մեծացմանը, այսինքն` եթե տնտեսական խնդիրներ առաջանան, օրինակ, Ռուսաստանի հետ, Հայաստանը մանևրի տեղ ունենա, բայց անվտանգային բաղադրիչ պահանջել մի բևեռից, որը ձգտում է ընդհանուր տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել, անհեռատես է այս պահին: Ինչպես ասացի, Արևմուտքն այստեղ ունի նաև միջնորդի դերակատարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետևաբար ինչպե՞ս կարող է պոտենցիալ միջնորդը նպատակային և ոչ հավասարակշռված աջակցություն ցուցաբերել հակամարտության կողմերից որևէ մեկին, դա վեր է ցանկացած միջնորդական առաքելությունից»: 

Խոսելով բրյուսելյան հանդիպման իրողության և արդյունքների մասին` Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ ձևաչափն ինքնին աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում:

«Պետք է արձանագրենք, որ այս պահին ականատես ենք համագործակցության նոր ձևաչափի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, որն առնվազն խոստումների մակարդակով այս պահին բավականաչափ կարևորագույն հեռանկարներ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար: Դրա իրականացման համար անհրաժեշտ են ժամանակ, պայմանավորվածությունների կենսագործում, համառ աշխատանք, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, թե աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ինչպիսի իրավիճակում ենք գտնվում, և դա ինչ ազդեցություն կարող է ունենալ պայմանավորվածությունների իրագործման փուլում:

Ներկայումս իրավիճակը բավականաչափ պայթյունավտանգ է, և Հայաստանի` նման մանևրի հնարավորությունը որոշակի խնդիրներ է առաջացնում թե' տարածաշրջանում, թե' տարածաշրջանից դուրս, հետևաբար բրյուսելյան պայմանավորվածությունների իրականացումը բավականաչափ բարդ է լինելու: Այդ ճանապարհը, որ անցնելու են կողմերը, խորդուբորդ է լինելու և մարտահրավերներով լեցուն, որովհետև մի կողմից Հայաստանի դիմադրողականության բարձրացումը հարկավոր չէ տարածաշրջանում Հայաստանի առնվազն երկու հարևաններին` Թուրքիային և Ադրբեջանին, մյուս կողմից, բնականաբար, արևմտյան դերակատարների` մեր տարածաշրջանում ամրապնդվելու փորձերը որևէ կերպ չեն կարող համընկնել Ռուսաստանի շահերի հետ, և որոշակի խնդիրներ կարող են առաջացնել նաև Իրանի դեպքում»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով` մենք արդեն իսկ տեսնում ենք Ադրբեջանի կողմից բավականաչափ ագրեսիվ վերաբերմունք Հայաստանի դիմակայունության վերականգնման ցանկացած նոր հնարավորության դեմ, ինչի վառ ապացույցն էին ինչպես եռակողմ հանդիպումից առաջ, այնպես էլ դրանից հետո ռազմական էսկալացիայի փորձերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

«Տեսնում ենք Ադրբեջանի լուրջ հակազդեցությունն այս գործընթացին: Ադրբեջանը ձգտելու է ամեն կերպ խափանել կամ առնվազն խոչընդոտել ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ համագործակցությունը՝ Արևմուտքից պահանջելով որոշակի հավասարակշռող քայլեր նաև Ադրբեջանի ուղղությամբ, որպեսզի պահպանվի ընդհանուր հավասարակշռությունը, և այդ հարցում Բաքուն վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը»,- ասաց Պետրոսյանը: 

Տարածաշրջանային հարցերով փորձագետը նաև ընդգծում է, որ պետք է հաշվի առնել` սա գործընթացի սկիզբն է և ոչ հանգուցակետը, և այդ եռակողմ պայմանավորվածություններն էլ աշխատանքային ծրագիր են, որի կատարումը պահանջելու է տևական ժամանակ: Նրա խոսքով` առաջիկայում Հայաստանը մեծ նախաձեռնողական քայլեր պետք է կատարի երկրի ներսում բարեփոխումներ անելու և այդ ֆինանսական աջակցությունը իմպլեմենտացնելու հարցում: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS