Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝

Պաշտոնական Փարիզը հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին

Հեղինակ
Անգին Խաչատրյան

Ֆրանսիան հայտարարել է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ որոշման պատճառը «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Ֆրանսիական կողմը մանրամասներ չի հայտնում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ այդ կապակցությամբ այսօր դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Էմանուել Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հավելել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author