դետք

Իրանի ԱԳ նախկին նախարարը ավիավթարի համար մեղադրել է ԱՄՆ-ին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման համար մեղադրել է նաև Միացյալ Նահանգներին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Զարիֆի համոզմամբ՝ ավիացիոն մասերի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են դարձել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի հասանելիությունը ժամանակակից ավիացիոն մասերին։

Իրանի նախկին արտգործնախարարը այս հայտարարությամբ ԱՄՆ-ին ներգրավել է կիրակի Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիաաղետի մեջ, որի հետևանքով զոհվել են Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

«Երեկվա (նկատի ունի մայիսի 19-ին - խմբ.) ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է, քանի որ նրա պատժամիջոցների պատճառով Իրանին արգելված է ձեռք բերել ավիացիոն հիմնական մասերը»,- հայտարարել է նա։

Նշենք, որ Իրանի նախագահական «Bell 212» ուղղաթիռը Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի «UH-1N Twin Huey»-ի քաղաքացիական ադապտացիան է, որը մայիսի 19-ին վթարի է ենթարկվել թանձր մառախուղի մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին