786

Միակ ելքը լինելու են արտահերթ ընտրություննե՞րը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը: 

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ ներկայացվեցին գործողությունների ծրագիրը և վարչապետի թեկնածուն, որը Բագրատ Սրբազանն է: Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող ծրագիրը և դրան հետևող զարգացումները:  

- Նախ խոսեմ քաղաքական ծրագրի մասին: Հանգամանքը, որ Տավուշում իրականացվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքները որոշակիորեն մեր պետական օրենսդրությանը համապատասխան չեն, միանշանակ է: Բայց, ըստ երևույթին, դա Բաքվի Հանրապետության (խմբ.) նախապայմանն է եղել, որից հետո, ամենայն հավանականությամբ, գործընթացը կփորձեն տեղավորել ներպետական օրենսդրության դաշտում, կանոնակարգ կհաստատեն Ազգային ժողովում և այլն: Բայց նմանատիպ գործողությունները սովորաբար իրականացվում են «խաղաղության պայմանագրի» կնքումից կամ, գոնե, մտադրությունների մասին հուշագիր ստորագրելուց հետո, ոչ թե, ասենք, սահմանագծում ու սահմանազատում են անում երկու պետություններ, որոնք այդ պահին չունեն փոխճանաչման մասին որևէ փաստաթուղթ: Այսինքն, բացի բանավոր հայտարարություններից, որևէ իրավական հիմք այս գործընթացի մեկնարկի համար չկա, և քանի դա չկա, գործընթացը անհասկանալի է:

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, որի մասին ընդդիմությունը երեկ հայտարարել է, ես խորհուրդ կտամ կարդալ Թոմաս Գարի «Почему люди бунтуют» («Ինչու են մարդիկ ապստամբում») աշխատությունը: Այնտեղ նկարագրվում է ընդդիմադիր շարժումների գործողությունների տրամաբանությունը, տվյալ դեպքում, թե որ դեպքում նրանք կարող են հաջողություն ունենալ: Ակնհայտ է մի բան, եթե պետական ապարատը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, վերահսկում է տվյալ պետության հարկադիր ապարատը` ուժային կառույցները, որքան էլ ընդդիմադիր շարժումն ունենա հաջողություն, դա պատրանքների դաշտից է: Եթե ընդդիմադիր շարժումը չունի զինված ստորաբաժանումներ, որ ապստամբության ճանապարհով գնա, ապա հարկադիր ապարատին հաղթելու հնարավորություն էլ չկա: 

Այս պահին շարժման մասնակիցները փորձում են ճնշում գործադրելու ճանապարհով հասնել նրան, որ հարկադիր ապարատը` կլինի դա ոստիկանություն, բանակ, թե որևէ այլ ուժային կառույց, քաղաքական իշխանությանը չենթարկվի: Սակայն դրա իրականացման համար որևէ նախանշան իրականության մեջ չկա: 2018 թվականի պատրանքը մարդկանց մեջ մնում է, իշխանության խնդիրը չի լուծվում փողոցում, երբեք, իսկ հեղափոխության հետ կապված` հայ ժողովրդի պատմության մեջ երբևիցե հեղափոխության օրինակ չեք էլ կարող գտնել: Հետևաբար, եթե իշխանությունը գնա երկխոսության, թեև կարծում եմ՝ դա էլ չի լինի, համենայն դեպս իրավիճակը լիցքաթափելու վերջին միջոցը, իհարկե, քաղաքական իշխանության ձեռքում է:  

Ընդդիմադիր այս շարժումը տևական ժամանակ կառուցվածքայնացնում էին, այսինքն՝ հանդիպումները տարբեր խմբերի ու քաղաքական կուսակցությունների հետ: Այդ գործընթացն ավարտեցին, վարչապետի թեկնածուի անունը հայտարարեցին, և այժմ`ցանկացած ժամանակ, երբ իրավիճակը դառնա պատային, քաղաքական իշխանությունը կարող է հայտարարել, որ ինքը գնում է արտահերթ ընտրությունների: Այդ պարագայում, ըստ իս, ընդդիմադիր կոնսոլիդացիան ուղղակի ի չիք է դառնալու, որովհետև հավաքված մարդկանց մեծ մասն իրականում իրար հետ ընդհանուր ոչինչ չունի քաղաքական դաշտում: 

- Այսինքն՝ այն, որ Բագրատ Սրբազանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու, բավարար հիմք չէ՞ այդ կոնսոլիդացիայի համար:  

- Կոնսոլիդացիան կլինի մինչև այն պահը, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն հայտարարել: Արտահերթ ընտրություններ կհայտարարեն, եթե հանկարծ տեղի ունենա հարկադիր ապարատի լոյալության դրսևորում ընդդիմադիր շարժման օգտին, իսկ դա քիչ հավանական եմ համարում: Եթե նման բան լինի, գործող իշխանությունը կարող է հայտարարել, որ գնում է արտահերթ ընտրությունների, և այդ պարագայում Բագրատ Սրբազանի շուրջը ձևավորված կոնսոլիդացիան կարող է ճաքեր տալ, որովհետև ընտրությունների պարագայում այնտեղ հավաքված մարդկանց զգալի մասն առանձին է մասնակցելու: 

-  Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է հնարավորությունը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարող է հաջողել: 

- Փորձեմ զուգահեռներ տանել 2018 թվականի հետ: Ընդհանրապես, իշխանության բանաձևը պարունակում է 6 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի արժեք: Առաջին բաղադրիչն ուժն է, որի գումարային արժեքը 1 միավոր է, երկրորդ արժեքը փողն է, այսինքն՝ տնտեսական լծակը, որը 2 միավոր է: Հաջորդ լծակը սոցիալական նորմի համապատասխանությունն է, այն, ինչը հիմա ընդդիմադիր շարժումն ակտիվ օգտագործում է՝ ասելով, որ Փաշինյանը սոցիալական նորմից դուրս է, որովհետև խոստացել է բաներ և հիմա անում է լրիվ դրա հակառակը: Դրա արժեքը 3 միավոր է: Չորրորդը բյուրոկրատիան է, որը 4 միավոր է: Հինգերորդը գաղափարն է, որը 5 միավոր է: Հիշեցնեմ, որ 2018-ին «Իմ քայլը» առաջ էր տանում «Մերժիր Սերժին» գաղափարը: Վեցերորդն էլ էմոցիան է, հանրային աջակցությունը՝ 6 միավոր: Այսինքն՝ գումարային 21 միավոր: Իմ պատկերացմամբ` 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը 18 միավոր ուներ 21-ից: 

Հիմա ի՞նչ ունի այս պահին գործող իշխանությունը` գաղափար, որն ընդդիմությունը ևս առաջարկում է, համարյա նույն կարգի աջակցություն, էմոցիայի առումով հանրության շրջանում բյուրեղացած ընդդիմությունը ունի նույնքան ցածր ցուցանիշ, ինչքան իշխանությունը: Սոցիալական նորմի համապատասխանության տեսանկյունից, միգուցե, ընդդիմությունն ունի առավելություն, փոխարենը բյուրոկրատիայի դաշտում իշխանությունն ունի առավելություն: Այսինքն՝ այս պահի դրությամբ 21 միավորից գոնե 11-ն ընդդիմությունը չունի: Որ պահին իշխանությունը տեսնի, որ ընդդիմությունը 21 միավորից գոնե 11-ն ունի, վստահ եղեք՝ նրանք կգնան արտահերթ ընտրությունների որոշման, և հավատացեք՝ նրանք դրան պատրաստ են շատ ավելի, քան այսօրվա ընդդիմությունը: Այսինքն՝ ներկա զարգացումները կարող են առաջացնել միայն քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումը լինելու են արտահերթ ընտրությունները: 

Բացի դրանից՝ մի կարևոր հանգամանք էլ կա, ցանկացած քաղաքական ծրագիր պետք է ունենա հայեցակարգ ու գաղափարաբանություն, որը տեսանելի է, տվյալ դեպքում հայրենատիրության գաղափարը, որ բարձրացնում են, իրական գաղափարաբանություն է, բայց դրանից հետո պետք է ձևակերպել ռազմավարություն, որից հետո նոր առաջարկել ծրագիր: Այդ ռազմավարության ու ծրագրի բաղադրիչն ընդդիմությունը չի առաջարկել, ընդամենը հայեցակարգային դրույթներ է հռչակել, որը որևէ կոնկրետություն չի ենթադրում: Քանի դեռ ընդդիմությունը սա չի հայտարարել, ավելի լայն կոնսոլիդացիա ակնկալելն անհնարին է: 

Երեկ հրապարակում, փաստացի, միակ հարցը, որի շուրջ բոլոր կուսակցությունները համաձայնության են եկել, եղել է այն, որ այս պահի դրությամբ վարչապետի թեկնածուի հարցն ունեցել է կոնսենսուս Բագրատ Սրբազանի շուրջը: Այսինքն՝ նույնիսկ այլընտրանքային որևէ թեկնածու չեն առաջադրել: Երկրորդ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Որևէ այլ հարցի շուրջ կոնսենսուս չի ձևավորվել: Անցումային կառավարության տրամաբանության մեջ, եթե ուզում էին հաջողել, կարող էին առաջարկել վարչապետի թեկնածու, ասենք, նույն Գուրգեն Մելիքյանին, որը կարող էր ապահովել անցումային փուլում արտահերթ ընտրություններին մասնակցություն և չմասնակցեր ընտրություններին որպես վարչապետի թեկնածու: Դա, կարծում եմ, ավելի արդյունավետ կլիներ, հատկապես որ այստեղ եկեղեցու ներգրավվածության խնդիր կար: 

- Ամփոփելով մեր զրույցը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը լինելու է արտահերթ ընտրությունների անցկացումը: 

- Հիմա մենք ունենք տեղային, օջախային հակադրություններ, բայց զանգվածային հակադրություն չկա: Եթե այդ հակադրությունը կրի զանգվածային բնույթ, ստեղծվում է անկառավարելի վիճակ, և միակ ելքը լինում է արտահերթ ընտրություններ առաջարկելը, ուրիշ տարբերակ իշխանությանը չի մնում: Սակայն իշխանությունը սա շատ լավ հասկանում է և փորձելու է այնպես անել, որ այս երևույթը համընդհանուր բնույթ չստանա: Հիմա իրենք փորձելու են գործել այդ կառավարելիության շրջանակում և չեն տանելու սրացման, եթե դա չստացվի, վերջին խաղաքարտը, իհարկե, արտահերթ ընտրություններն են: Իմ կանխատեսմամբ` ներկայումս իշխանությունը սահմանադրական հանրաքվեի ու նոր ընտրությունների նախապատրաստություն իրականացնում է կուլիսներում, ու ամեն դեպքում մենք աշնանը կամ գարնանն ունենալու ենք սահմանադրական հանրաքվե և դրանից հետո ընտրական գործընթաց: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS