78962

Պետք է ընդունել, որ հասարակության հիմնական մասը պատրաստ չէ երկարատև պայքարի, և փոխել մարտավարությունը. քաղտեխնոլոգ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ ներկայացրեց գործողությունների ծրագիրը, նաև հայտարարվեց, որ հենց նա է շարժման կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուն: Հաջորդող մի քանի օրերին շարժումը շարունակեց բողոքի ակցիաները Երևանում և Սարդարապատում: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, տեսնո՞ւմ եք շարժման ընդլայնման կամ նվազման միտում:  

- Ականատեսն ենք հերթական ընդդիմադիր գործընթացի, որի նմանները նախորդ 30 տարվա ընթացքում բազմիցս են եղել: 1990-ականներից սկսած` տարբեր ղեկավարների կողմից բազմամարդ ցույցեր են եղել, քաղաքական գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում մարել են: 

Ներկայումս չէի ասի, թե զարգացում նկատվում է: Ընդհանրապես, շարժումներn այսպիսին են. երբ նոր դեմք է ի հայտ գալiս, իսկ Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացում նոր դեմք է, միշտ սկզբնական շրջանում որոշակի աջակցություն է ունենում, որոշակի վարկանիշ է ձեռք բերում: Մենք տեսանք, որ այս շարժման` մայիսի 9-ի հանրահավաքը բավական մեծաթիվ էր, հետո մի հավաք էլ եղավ, որն ավելի սակավաթիվ էր, ապա եղավ մայիսի 26-ի հավաքը, որի մասին նշվում էր, թե այնտեղ կարևոր հայտարարություններ են արվելու, և տեսանք, որ այդ հավաքը ևս բազմամարդ եղավ: Ընթացքում եղան նաև անհնազանդության միջոցառումներ, որոնք համապետական բնույթ չկրեցին, որովհետև դրա համար պետք է մեծ աշխատանք, պետք է ցանցային կառույց, ինքնաբուխ նման բան չի լինում: Հետևաբար ասել, որ շարժումը զարգացում և աճ ունի, սխալ կլինի: Իսկ եթե տևական ժամանակ զարգացում չի լինում, շարժումն էլ ինքնըստինքյան մարում է: Հիմա թե ինչքան կձգվի այս գործընթացը, դժվար է ասել: Եթե սկզբում հասարակության մեջ ներուժ կար, հիմա դա էլ չկա: Մարդիկ տեսել են հայրենիքի փրկության, դիմադրության բազում շարժումները, որոնք անհաջողություն են ունեցել: Եվ այսօր, երբ Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված մարդիկ գնացին ՆԳՆ, տեսանք, որ այդքան էլ մեծաթիվ չէին: Սա կապած է նաև մեր ժողովրդի բնավորության հետ, որովհետև հայերը ուզում են ամեն ինչ հիմա՝ այս պահին լինի, այսինքն՝ լավագույն դեպքում մի քանի օրվա պլանավորում են ունենում, այլ ոչ երկարաժամկետ ծրագիր: Հետևաբար մոտակա 10 օրվա ընթացքում եթե ինչ-որ անակնկալ չլինի, ապա այս շարժումը ևս կարող է ունենալ նախկին 30 տարում գոյություն ունեցող շարժումների ճակատագիրը: 

- Դուք առանձնացրիք ժողովրդի հոգեբանության բաղադրիչը, բայց արդյոք միայն դրանո՞վ է պայմանավորված այն, որ հասարակությունը պասիվ վարքագիծ է դրսևորում քաղաքական գործընթացների ժամանակ:

 - Խնդիրները տարբեր են. և՛ հոգեբանության խնդիրն է, և՛ տեխնոլոգիաների խնդիրը, և՛ կազմակերպչական թերությունները: Միայն Սրբազանը չի կարող Մեղրիից մինչև Նոյեմբերյան և Ամասիայից մինչև Վարդենիս կազմակերպել ինչ-որ գործընթացներ: Պետք է ցանց լինի, կառույց լինի, որոնք պետք է համակարգեն տեղային գործողությունները: Դա, գուցե նաև, ինչ-որ չափով տեսլականի բացակայություն է: Մարդկանց համար պարզ չէ, թե, օրինակ, ինչ է ենթադրում հայտարարվող արժանապատիվ խաղաղությունը, ասենք՝ Կիրանց գյուղի սահմանազատումը չեղյալ հայտարարելո՞ւ են, թե՞ ոչ, և շատ այլ հարցեր: 

Քաղաքականության մեջ հստակություն է պահանջվում, իսկ վերացական հայտարարությունները, անորոշությունն իրենց հերթին թույլ չեն տալիս մարդկանց վստահել շարժմանը: Պետք է ընդունել, որ հասարակության հիմնական մասը պատրաստ չէ և ցանկություն չունի երկարատև պայքարի, հետևաբար, հաշվի առնելով դա, պետք է փոխել պայքարի ամբողջ մարտավարությունը, որովհետև շատերն այն տպավորությունն ունեն, թե փողոց փակելով՝ կարող են ինչ-որ բանի հասնել: Բայց 2018 թիվը չես կարող կրկնել: Եվ հետո այն ժամանակ փողոց փակելը հիմնական քայլը չէր, հիմնականը ներքին, կուլիսային բանակցություններն էին, որ Արևմուտքի պահանջով իշխանությունը պետք է հանձնվեր: Փողոց փակելը ածանցյալ էր, իսկ այդ ածանցյալ գործընթացը չես կարող հիմա դարձնել առաջնային: 

 - Այս շարժման մեկնարկին կար այն մոտեցումը, թե գործընթացը կարող է տանել արտահերթ ընտրությունների: Այսօր արդիակա՞ն է քաղաքական այդ օրակարգը: 

- Չեմ ասի, թե արդիական չէ, սպասենք մեկ շաբաթ, և պարզ կլինի: Հետո, արտահերթ ընտրություններն էլ պետք է զգույշ օգտագործել: Հայաստանում իշխանությունն ընտրություններով չի ձևավորվում՝ սկսած 1990 թվից, ընտրությունների ժամանակ գործադիր իշխանությունը ով եղավ, նա էլ հաղթում է: Դրա համար արտահերթ ընտրությունները բուժում չեն: Ասենք՝ եթե այս պայմաններում լինեն արտահերթ ընտրություններ, հավատացեք՝ ՔՊ-ն էլի մեծամասնություն է լինելու, գուցե ոչ միայնակ, բայց Երևանի ավագանու նման կարող է դաշինքով վերցնել իշխանությունը: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS