frtg

Բաքվի հետ խաղաղությունը հիմնված է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա. Քըլըչ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը «Musavat.com» կայքի հետ զրույցում նշել է․ «Եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի, թուրք և ադրբեջանցի ժողովուրդները, ինչպես նախկինում, այսուհետ ևս պատրաստ են իրենց հացը կիսել հայ ժողովրդի հետ: Ազգերի միջև ոչ չարություն կա, ոչ ատելություն։ Բայց քաղաքական գործիչների պատճառով ժողովուրդը տուժում է»։ 

Շարունակելով ակտիվորեն հետևել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նա հավելել է, որ հայերին մեծ վնաս են հասցրել նախկին ղեկավարները։ 

«Փաշինյանը գիտակցել է այսօրվա իրականությունը։ Նա հասկացել է, որ Բաքվի հետ խաղաղությունը հիմնված է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու կծառայի տարածաշրջանի ժողովուրդների միջև բարեկամությանը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է կանգնի Փաշինյանի կողքին և աջակցի նրան՝ այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- ասել է նա։

Թշնամի պետությունը վերջին շրջանում հատկապես անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և փորձում է վերլուծություններ կատարել մի շարք հանգուցալուծումների արդյունքում ստեղծվելիք իրավիճակի շուրջ։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին