Թուրքիան կսկսի տեղական նոր տանկերի արտադրություն

Թուրքիան կսկսի տեղական նոր տանկերի արտադրություն

Հեղինակ
Անգին Խաչատրյան

Թուրքիայի ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը հայտարարություն է տարածել տեղական արտադրության ծանր տեխնիկայի թարմացված մոդելի մասին։

Նա նշել է, որ բացառապես թուրքական ներքին ռեսուրսների վրա հիմնված «Altay» տեսակի տանկն առաջիկայում դրվելու է զանգվածային արտադրության, բայց արդեն արդիականացված տարբերակով:

Ընդգծվում է, որ վերոհիշյալ տեսակի տանկն արդեն զինված է նոր սերնդի տեխնոլոգիաներով և հարմարեցվել է թուրքական զինված ուժերի կարիքներին:

Փոփոխությունների համար հիմք է ծառայել վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմագործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը: 

«Altay» տեսակի թուրքական տանկի նախատիպն ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր էր փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական «Leopard-1» և «Leopard-2» տեսակի տանկերը: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author