Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը․ «Գեղարդ» հիմնադրամ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։

«Հիշեցնենք, որ այս անձինք ինտենսիվորեն ներգրավված են Արցախում հայ ժառանգության բռնայուրացման քաղաքականության մեջ: Մասնավորապես՝ Ռ․ Մոբիլին, լինելով ուդիական համայնքի առաջնորդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուդիական համայնքը բազմիցս  «ուղղորդել» է հայկական եկեղեցիներ՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու նպատակով։

Միջազգային մի շարք համաձայնագրերով և հռչակագրերով (Հաագայի 1954 թվականի I և II արձանագրությունները, 2003 թվականի Մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը, 2005 թվականի Ֆարոյի կոնվենցիան և այլն)՝ հանցագործություն է համարվում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն ու վանդալիզմը, այլև եկեղեցիների ինքնության ջնջումն ու վերափոխումը:

Միջոցառման՝ բացման իր խոսքում դեսպան Նարգիզ Գուրբանովան խոսել է Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի ավանդույթների մասին՝ նշելով. «Պատմականորեն մեր երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ»։

Ի՞նչ խաղաղության և ներդաշնակ ապրելու մասին է խոսքը, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը սանձազերծել էր Ադրբեջանի իշխող ռեժիմը, անխնա թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը, իսկ «բազմամշակութային ավանդույթներ ունեցող» ադրբեջանական բռնապետությունը շուրջ տասը ամիս շրջափակման մեջ էր պահել 120.000 հայ բնակչությանը՝ մատնելով սովի, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:

«Հանդուժող» երկրի իշխանությունները, գերտերությունների թողտվությամբ, շրջափակումից հետո խաղաղ բնակչությանը ենթարկեցին բռնի տեղահանության և շարունակեցին յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը` խաղալով  «խաղաղ և բազմամշակութային» իրենց դերը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտել ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխել հայ մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան