Nersisyan

Որքանո՞վ է հավանական Հայաստանի՝ հնդկա-իսրայելական «MR-SAM» հրթիռային համակարգի ձեռքբերումը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Բուլղարական պաշտպանության համակարգին կից մամուլը գրել է, որ զեկույցները ցույց են տալիս` Հայաստանը հատկապես հետաքրքրված է «Barak 8» «երկիր-օդ» հրթիռային համակարգով, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է (հայտնի է նաև որպես «LR-SAM» կամ «MR-SAM»), որը նախատեսված է օդային տարբեր սպառնալիքների դեմ կայուն հակաօդային պաշտպանություն ապահովելու համար:

Ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը վստահ չէ՝ «MR-SAM» ձեռք բերելու գործարքը որքանով կհաջողվի, քանի որ այդ համակարգն արտադրող երկիրն Իսրայելն է:

«Հնդկաստանն ունի արտադրելու լիցենզիա, բայց նման դեպքերի մեծ մասում արտադրողը (նկատի ունի Իսրայելը - խմբ) կարող է թույլ չտալ վաճառքը։ Ամենայն հավանականությամբ Հնդկաստանը պետք է հարցնի Իսրայելին՝ կարո՞ղ է Հայաստանին «MR-SAM» վաճառել, թե՞ ոչ։ Բնականաբար Իսրայելը չի թույլատրելու»,- «Դետք»-ի հետ զրույցում բացատրեց Ներսիսյանը։

Ըստ փորձագետի՝ բաց աղբյուրներում պայմանավորվածության մանրամասների մասին տեղեկություն չկա՝ պատկերն ավելի հստակ տեսնելու համար «Գուցե Հնդկաստանը, օրինակ, շատ գումար վճարած լինի և պայմանավորվածություն ձեռք բերի, որ տեխնոլոգիայի հետ վարվի իր ուզած կերպով՝ վաճառի, որոշի՝ ում վաճառի։ Դա այլ հարց է, և բաց աղբյուրներում այդ տեղեկությունները չկան, որ կարողանանք հստակ որևէ բան ասել»։

Անդրադառնալով «Barak 8» («LR-SAM» կամ «MR-SAM») համակարգին՝ Ներսիսյանն ասաց, որ այն միջինից մեծ հեռավորության հակաօդային պաշտպանության համալիր է՝ բավականին արդյունավետ, մինչև 120-150 կմ պաշտպանում է օդային տարածքը։

«Մեր ունեցած «С-300»-ներից, որ բավականին հին մոդիֆիկացիաներն են, «С-300ПТ1», «С-300ПС» տեսակի «С-300»-ները «MR-SAM»-ից մոտ 2 անգամ ավելի քիչ հեռավորության համար են նախատեսված և բնականաբար շատ ավելի քիչ տեխնոլոգիական են, նրանց էլեկտրոնիկան հնացած է։ Հնարավորության դեպքում «MR-SAM»-ի գնումը տեղին և բավականին հետաքրքիր ուղղություն կլինի»,- նշեց փորձագետը։

Մյուս կողմից՝ Ներսիսյանը խոսեց նաև ֆրանսիական ՀՕՊ համակարգեր գնելու հնարավորության մասին՝ նշելով, որ իր կարծիքով՝ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը «MR-SAM»-ին չեն զիջում, և ձեռքբերման գործարքի խնդիրներ էլ չկան՝ ի տարբերություն վերջինիս։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան