դետք

Արևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկուց․ պնդում են Մոսկվայից

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Մոսկվայում վստահ են, որ Արևմուտքում պատրաստվում են ձերբազատվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը:

«Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկության համաձայն` Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են այս տարվա մայիսի 20-ից ի վեր ստեղծված իրավիճակից, որում Վլադիմիր Զելենսկու օրինականությունն ամբողջովին կախված է Արևմուտքի աջակցությունից։

Ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնն Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Մոսկվայից պարզաբանել են, որ «արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն Զելենսկուն», երբ Ռուսաստանն ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում, իսկ հյուծված ու բարոյալքված ուկրաինական զորքերը հայտնվեն անելանելի վիճակում։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի գիշերը ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, սակայն երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Կիևը հրաժարվել է նախագահական ընտրությունների անցկացումից, և Զելենսկին առ այսօր շարունակում է պաշտոնավարել։ Այս իրավիճակում Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի առաջնորդն այլևս օրինական չէ, մինչդեռ Կիևը հերքում է այս պնդումները՝ նշելով, որ Զելենսկին համարվում է օրինական նախագահ, իսկ նախագահական ընտրություններ երկրում կանցկացվեն բացառապես պատերազմի ավարտից հետո։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին