sflsf

Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը. ադրբեջանագետ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Բաքվի Հանրապետության (խմբ.) տարածած ակտիվ ապատեղեկատվության ֆոնին ներկայացնում եմ վերջին օրերի ադրբեջանական մամուլի հրապարակումների վերնագրերը։ Մինչ ՀՀ իշխանությունները Տավուշի միակողմանի զիջումները մեզ ու ամբողջ աշխարհին «ծախեցին» որպես խաղաղությանը միտված ակտ, Բաքուն (խմբ.) իր երազանքների ցուցակում ևս մեկ կետ բավարարեց ու անցավ հաջորդին։ Այդ ամբողջի ժամանակ աշխատում է ուժի ու ուժի սպառնալիքի գործոնը, հենց դրա անունն էլ դրել են «խաղաղության գործընթաց»։ Գործընթացը կա, զիջումները կան, խաղաղությունը չկա, չի էլ կարող լինել, որովհետև իրավունքներից հրաժարումը երբեք խաղաղության չի բերելու․․․

Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ Բաքվի Հանրապետության (խմբ.) պահանջը մերժվում է, կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը գնաց Արցախում պատերազմով ձևավորված իրողություների ամրագրման ճանապարհով՝ դրանով իսկ օրինաչափ դարձնելով Ալիևի վարքը։ Կարծում եմ` կոնֆրոնտացիայի չգնացող ԱԳՆ-ն ու այլ կառույցները պետք է այս տեղեկատվական գրոհի ու դրա հիմքում ընկած քաղաքականության մասին հստակ ուղերձներ հղեն տարբեր մայրաքաղաքներին, չնայած որ ընդունել են Ալիևի հետ ուղիղ երկխոսելու վտանգավոր պայմանը ևս․․․

Եթե ուշադրություն դարձնեք, Բաքուն ակտիվ տեղեկատվական գրոհներ սկսում է հենց ոչ աշխատանքային օրերին, դա հստակ ձեռագիր է։ Նրանց հաշվարկով այդ ընթացքում դեսպանատները փակ են, դիվանագետները՝ անհասանելի, աղմուկ բարձրացնելու գործընթացն էլ դանդաղում է։

Աղբյուրը՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան էջից

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին