detq

Չեխիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին 2024 թվականի հունիսի 25-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Յան Լիպավսկին:
Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն  երկկողմ հարաբերությունները,  Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև ընթացիկ միջազգային և տարածաշրջանային զարգացումները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար