դետք

Խորհուրդ ենք տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ռևանշիզմից. Հաջիև

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, պարտությունը կոծկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման փորձ են»,- այս մասին հունիսի 26-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մհեր Գրիգորյանի վերջին հայտարարությունները։

«Ցավով ենք նշում, որ նման հայտարարությունները դրսևորումն են այն բանի, որ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարության մտածողության մեջ մինչ օրս մնում են ռևանշիզմի պատրանքներ: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մաս կազմող անձանց խորհուրդ ենք տալիս ամբողջովին հրաժարվել ռևիզիոնիզմի և ռևանշիզմի պատրանքներից, վերջ տալ ռազմականացման քաղաքականությանը, որպեսզի չկրկնվեն պատմական սխալները»,- ասել է Հաջիևը։

Հաջիևն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է խոստովանել, որ բանակի շարքերում ավելի քան 10.000 դասալիք կա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար