Gyh

Բաքվում ԱՄՆ դեսպանը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Միասին մենք ձգտում ենք ավելի խոր համագործակցության, որը կապահովի տարածաշրջանում խաղաղությունը»,- այս մասին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։

Նա նշել է, որ Հայաստանն ու Բաքվի Հանրապետությունը (խմբ.) սկսել են սահմանների սահմանազատման գործընթացը, բանակցություններ են վարել գերիների փոխանակման շուրջ և բացահայտ հայտարարել, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ այս քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել։ Հայաստանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը կայունություն կստեղծի տարածաշրջանում և կնպաստի առևտրային համագործակցությանը, որը օգուտ կբերի Բաքվին և տարածաշրջանին»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին