juik

Բաքուն, Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Բաքվի Հանրապետության, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև։

Հանդիպման ընթացքում շոշափվել են պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հարցեր, ընդգծվել է 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացվող զորավարժությունների կարևորությունը։

Ընդգծվել է նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երեք երկրի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին