Ավելի քան 11 հազար ադրբեջանցի ցուցակագրվել է «հայերից դատարկվող հայրենի Սիսիան» վերադառնալու համար․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Քաղաքագետ Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում` Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում:

Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան` որպես «Զանգեզուրի միջանցքի» խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը թերևս մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող «Զանգեզուրի միջանցքի» հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում փաստորեն:

Երկօրյա միջացառումը, ըստ որում, ոչ միայն և ոչ այնքան մշակութային էր, այլև կոչված էր քննարկելու նախագահ Իլհամ Ալիևի զեկույցը Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով: Մասնակցում էին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, Բաքվի պետական ինստիտուտը և ադրբեջանական համարյա բոլոր խոշոր բուհերը, Կոոպերատիվ միությունների կոնֆեդերացիան ու բազմաթիվ այլ կազմակերպություններ:

Համաժողովը եզրափակիչ փաստաթղթում արձանագրեց, որ Հայաստանից բռնի տեղահանվել են ավելի քան 300 հազար ադրբեջանցիներ, մեծ մասն առանց գույքի որևէ փոխհատուցման, դաժանաբար սպանվել 200-ից ավելի անմեղ ադրբեջանցիներ, հիմնահատակ ավերվել են 300 մզկիթներ, ոչնչացվել են 500-ից ավելի գերեզմանոցներ: Առաջին համաժողովից հետո, ի դեպ, պետական աջակցությամբ գործող Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը 1 տարվա ընթացքում հասցրել է կազմակերպել 24 շրջանների 277 բնակավայրեր ներկայացնող համայնքային կառույցներ, որտեղ իրականացվում է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների ցուցակագրումը: Հրապարկման պահին, օրինակ, ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար:

Ապագա կա, ընկերներ, վերադարձի ապագա 11 հազարից ավելի ադրբեջանցի-սիսիանցի եղբայրների ու քույրերի համար: Ի դեպ, ցուցակագրումը դեռ ընթացքի մեջ է, հետևաբար, սա վերջնական թիվ չէ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան