ոֆա

Ի՞նչ ցույց տվեց 44–օրյա ակտիվ ռազմական գործողությունների փուլը և ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ի՞նչ դասեր քաղեց Ադրբեջանը 2016 թվականի նախապատերազմական–հետախուզական մարտերից հետո։

Հայկական բանակի հետ հետևակային զորքերով հնարավոր չէ հասնել հաջողության։ Պաշտպանական մարտերում հայկական բանակի հետ անմիջական մարտի մեջ ներքաշվող թշնամու հետևակային զորքերը հիմնականում պարտվում էին, նահանջում էին։

Հրետանային կրակը հիմնականում արդյունավետ չէր, քանի որ հայկական հրետանային զորքերը շատ արագ կարողանում էին հրետանային կետային հարվածներ հասցնել թշնամուն։

Ուստի թշնամու համար հաջողության մեկ հավանական ճանապարհ մնաց՝ ավիացիա։ Սակայն ավիացիա կիրառելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր ստեղծել շտաբային կառավարման այնպիսի ներդաշնակեցված համակարգ, որի դեպքում ավիացիոն գերազանցությունը գետնի վրա կարտահայտվեր գործնական հաջողությամբ։

Այստեղ թշնամին փորձեց օգտագործել ԱԹՍ համակարգերը, որոնք ըստ էության նորույթ էին Հայակական բանակի համար, հայկական բանակը չէր ադապտացվել պատերազմների վարման գերժամանակակից միջոցներին, հատկապես ԱԹՍ միջոցների դեմ պայքարին։

Զորքերի միասնական և օրգանիկ կառավարման համակարգ մշակելու համար Ադրբեջանը միայնակ անզոր էր, ինչի համար ստացավ միաժամանակ իսրայելական և թուրքական տեխնոլոգիական աջակացությունը, որով լուծվեց նաև այս հարցը։

2020 թվականի 44–օրյա ակտիվ ռազմական գործողությունների փուլը ցույց տվեց, որ ադրբեջանական ցամաքային զորքերը հիմնականում անզոր էին առանց ԱԹՍ–ների ակտիվ կիրառման և «զորքերի միասնական և օրգանիկ կառավարման համակարգի»։ Այն շրջանները, որտեղ հայկական Զինված Ուժերը կարողացան թշնամուն ներքաշել անմիջական ռազմական գործողությունների մեջ, հիմնականում թշնամին խոշոր կորուստներ կրեց, այն շրջաններում, որտեղ թշնամին չներքաշվեց անմիջական ռազմական գործողությունների մեջ (անմիջական ասելով նկատի ունեմ ցամաքային զորքերի միջև ուղիղ մարտական գործողություններ), կարողացավ ժամանակակից միջոցների կիրառմամբ զբաղեցնել Հայկական ուժերից արդեն իսկ ազատված շրջանները, իսկ այս շրջաններում հայկական կողմի կորուստները առավելապես պայմանավորված էին անկազմակերպ նահանջներով։ 

Այստեղ ենթադրությունը թերևս այն է, որ Հայակական բանակի պարտության մասին թեզերը առավելապես քարոզչական հարթության մեջ են, որոնք ուղիղ ազդում են բանակի մարտունակության վրա։ Իրականում պետք է ազնվորեն ասել, որ Հայկական ուժերը չհաղթելով թշնամուն, չեն էլ պարտվել, այլ հարց է, որ պարտվել է հայկական ռազմական լոգիստիկ ողջ համակարգը, շտաբային կառավարման համակարգը, բանակ–ռազմաքաղաքական ղեկավարություն կոմունիկացիոն համակարգը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, հրամանների արձակման, դրանց կատարման և հրամանների կատարման ընթացքի վերահսկողության պրոցեսը։

Ես վստահ եմ, որ Հայկական բանակը կարող էր, կարող է հաղթանակ կերտել, իսկ դրա համար պետք է ազնվորեն վերլուծել 2020 թվականի իրադարձությունները, 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները և թշնամու ռազմական գնումների ու պատրաստականության ողջ ցիկլը ամբողջության մեջ, և՝ կատարել անհրաժեշտ հետևություններ իրական հողի վրա»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS