jfdudjd

Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Հունաստանի պաշտպանության նախարարի հայտարարություններին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Մենք խստորեն դատապարտում ենք Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլ Դենդիասի ստոր, կեղծ և զրպարտչական հայտարարությունը, որը թիրախավորել է Կիպրոսի թուրքերին և  թուրքական բանակին»,–Թուրքիայի պաշտպանության նախարարությունը արձագանքել  է Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի հայտարարությանը կիպրոսցի թուրքերի ու թուրքական զինված ուժերի մասին։

Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իբրև 1963-1974 թվականներին թուրքական բանակը հունական կողմից ամեն տեսակի ճնշումների ենթարկված Կիպրոսի թուրք ժողովրդին փրկեց ցեղասպանության փորձից։Կոչ է արվել Հունաստանի պաշտպանության նախարարին դադարեցնել երկու երկրների ղեկավարների կողմից առաջ քաշված ընդհանուր դիրքորոշումը խաթարելու փորձերը, որը նպատակ ունի կառուցողական մոտեցմամբ զարգացնել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները։

 «Դենդիասի՝ թուրք և հույն ժողովուրդների միջև տարաձայնություններ առաջացնելով քաղաքական կարիերա կառուցելու ջանքերը արդյունք չեն տա»,– նշված է հայտարարության մեջ։ 

Նշենք, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Հարավային Կիպրոս կատարած այցի ժամանակ թուրքական բանակը որակել է որպես օկուպացնող ուժ և ընդգծել Կիպրոսի անվտանգությունը։ Թուրքական «Aydınlık» (այդընլըք) թերթը հայտնել էր, որ Հունաստանը որոշել էր Մարի նավահանգստում ռազմածովային բազա ստեղծել: Իր հայտարարության մեջ Դենդիասը իր «խորին հարգանքն ու հայրենասիրական երախտագիտությունն» էր հայտնել EOKA կազմակերպությանը և կրկին թուրք զինվորներին Կիպրոսի օկուպանտներ որակել։

EOKA-ն Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպությունն է (անգլ․՝The National Union of Cypriot Combatants, ռուս․՝ Национальная организация кипрских бойцов )

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին