ghjk

Բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ․ Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար

Հեղինակ
Մերի Գասպարյան

Միջազգային հարաբերությունների գծով Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին հայտարարել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կատարել է իր իրավական ու բարոյական պարտավորությունները՝ անօրինական ճանաչելով Իսրայելի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։ «Այժմ բոլոր պետությունները պետք է խստորեն կատարեն իրենց պարտավորությունները,- ընդգծել է ալ-Մալիքին։- Սա նշանակում է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն Իսրայելի հետ իրենց երկկողմ հարաբերությունները՝ համոզվելու համար, որ իրենց քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի չի նպաստում պաղեստինյան ժողովրդի դեմ  Իսրայելի շարունվող ագրեսիային»:

Աղբյուրը՝ News.am

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author