fred

Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանն է ծառայելու․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Caesar» ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներով համալրելու Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին» ,– այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան «Հուլիսի 22-ին Եվրամիության խորհրդի ընդունած որոշման համաձայն՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10 մլն եվրոյի չափով ռազմական օգնություն․ ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը» հարցին։ 

Ըստ նրա՝ «Եվրամիության նման գործունեությունն ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, և հանդիսանում է տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում։

«Եվրամիությունը պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի սպառազինության ու ռազմականացման քաղաքականությանը, և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,– նշել է նա։

ԱԳՆ խոսնակը շարունակում է սպառնալիք պարունակող հայտարարություններ անել և անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին
juik
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը