սավ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խուսափում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց: Վերլուծաբան Արմեն Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի նախագահի նման վարքագծի պարագայում պետք է հաշվի առնել երեք հանգամանք։

«Առաջինն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ցանկանում են բացառել որևէ միջնորդական ձևաչափում հայկական կողմի հետ բանակցելը՝ նախընտրելով Հայաստանի հետ ուղիղ բանակցությունները։ Բացառում են հիմնականում արևմտյան հարթակների միջնորդությունը, որովհետև ադրբեջանական կողմն իր առավելապաշտական քաղաքականության համատեքստում ունի հստակ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին հատկապես արևմտյան միջնորդների դերակատարումն էական խոչընդոտ կհանդիսանա, քանի որ նախորդիվ Ադրբեջանի նախագահի մակարդակով արևմտյան հարթակներում եղել են ստանձնած պարտավորություններ, որոնք ադրբեջանական կողմը չի կատարել»,- նշեց Պետրոսյանը։

Վերլուծաբանը, որպես օրինակ, վկայակոչեց 2023 թվականին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Իլհամ Ալիևի հրաժարումն ու նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարումը, որոնք առնչվում էին տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման խնդրին։

«Երկու կողմերը չորս հայտնի սկզբունքների, փոխադարձ իրավազորության հիման վրա ստանձնել էին ապաշրջափակում իրականացնելու պարտավորություն։ Այդ համատեքստում ադրբեջանական կողմը 2023 թվականի երկրորդ կեսին և 2024 թվականի առաջին կիսամյակում կրկին վերադարձավ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթին և սկսեց առաջ մղել անարգել անցման տրամաբանությամբ ապաշրջափակումը։ Ադրբեջանական կողմն ուներ նաև արցախահայության հանդեպ ստանձնած պարտավորություններ, որոնք չիրականացրեց։ Նախևառաջ դա է պատճառը, որ Ադրբեջանը խուսափում է միջնորդական ձևաչափով բանակցություններից։ Ալիևն արդեն իսկ ձեռք է բերել ոչ պատասխանատու բանակցողի համբավ, և նոր նման հնարավոր զարգացումներն ավելի են խորացնելու նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը Հայաստանի հետ երկկողմ, ուղիղ բանակցություններ վարելու ցանկությունն է, որտեղ ադրբեջանական կողմը տեսնում է ավելի շատ հնարավորություններ՝ ՀՀ-ից ավելին կորզելու համար, մինչդեռ նման բան չի կարող անել, եթե կազմակերպվեն միջնորդական ձևաչափով, միջնորդների ներգրավվածությամբ հանդիպումներ։

«Իսկ երրորդ հանգամանքն այն է, որ այս պահին Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Առկա իրողությունների պայմաններում ադրբեջանական կողմը տեսնում է, որ Հայաստանը դեռ ունի մանևրելու հնարավորություններ, և Ադրբեջանի ոչ բոլոր պահանջներն են կյանքի կոչվում։ Դրա համար էլ պաշտոնական Բաքուն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ստեղծելով արհեստական խոչընդոտներ։ Որպես օրինակ՝ առաջ է քաշում ՀՀ Սահմանադրությունը փոխելու, հայկական կողմի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը լուծարելու պահանջներ։ Բայց դրանք հարցեր են, որոնք ունեն տասներորդական նշանակություն երկկողմ հարաբերություններում, թեև դրանց լուծումը պահանջում է ժամանակային մեծ ինտերվալ։ Բաքուն հենց այդ հարցերն է մղել առաջին պլան, որովհետև չի ցանկանում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,- մեկնաբանեց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացներն իրականացնել բացառապես իր շահերի տեսանկյունից՝ առանց ֆիքսված իրավական փաստաթղթային հիմքի ու քարտեզների։ Ադրբեջանական կողմի համար` որպես ածանցյալ խնդիր, նաև արցախահայերի վերադարձի բացառումն է, որին իբրև հակակշիռ՝ առաջ են մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մի կողմից Ալիևը խուսափում է Փաշինյանի հետ հանդիպումներից, մինչդեռ մյուս կողմից ադրբեջանցի բարձրաստիճան տարբեր գործիչներ հավաստում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է սեղմ ժամկետներում` Պետրոսյանն ընդգծեց, որ դա դիվանագիտական խոսույթ է, ինչը սովորական երևույթ է նման պարագայում։

«Ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ իրենք շատ հակված են այդ պայմանագրի վավերացմանը, խոչընդոտներ չեն տեսնում, մնացած հարցերը հեշտ լուծելի են, սակայն դա հստակ մարտավարություն է, որի նպատակը միջազգային հանրության աչքերում դրական տրամադրություն ստեղծելն է իրենց քաղաքականության նկատմամբ։ Խնդիրն, ըստ էության, իրենց առավելապաշտական նկրտումները սքողելն է, Հայաստանի նկատմամբ անընդհատ բարձրաձայնվող պահանջների շարքի շարունակականությունը չտեսնելու տալը կամ այդ պահանջներից ուշադրության շեղումը։ Ադրբեջանն այդ գիծը հետևողականորեն առաջ է տանում քաղաքական ու քարոզչական մակարդակներում»,- եզրափակեց վերլուծաբանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը