001

Արցախի հայերի նկատմամբ Բաքվի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է․ Օկամպո

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արցախի նախկին  պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Օկամպոյի կողմից հայերին ուղղված նամակը։ Արտակ Բեգլարյանը գրել է. «Ես աջակցում եմ այս արշավին և հորդորում եմ բոլորիդ Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործում»:

Լուիս Մորենո Օկամպոյի նամակի մեջ մասնավորապես ասված է. «Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ «COP29»-ը

Դուք՝ 1915 թվականի Ցեղասպանության մոխիրներից վերածնվածներդ, մարդկային աննահանջ և համառ ոգու վկայությունն եք: Այսօր դուք ունեք եզակի զորություն պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային հարթակներում: Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, որը շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում և իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով որպես առաջնորդ երկիր:

Կողմերի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ 29 / COP29), որը նախատեսվում է Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին, աննախադեպ հնարավորություն է լույս սփռելու այս հրեշավոր անիրավության վրա: Ու չնայած Ադրբեջանը բրենդավորում է այս միջոցառումը որպես «Կողմերի խաղաղության համաժողով», ձեզ վրա է դրված Ալիևի ռեժիմի և նրա գործունեության մասին ճշմարտությունը բացահայտելու ծանրությունը:

Դուք, ցրված լինելով աշխարհով մեկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլև արդարությանն ու շրջակա միջավայրի ամբողջականությանն առնչվող ավելի լայն շահեր: «Մենք կպարտվենք այն օրը, երբ դադարենք պայքարել» ասել են ձեր նախնիները՝ պատգամելով ձեզ տոկունություն: Դուք կարող եք առաջնորդել համաշխարհային շարժում` մասնակից դարձնելով այլ շահագրգիռ համայնքների, և լուծելու երկու օրհասական խնդիր՝ կլիմայի փոփոխության և ցեղասպանության խնդիրները:

Ինձ համար ցեղասպանության և կլիմայի փոփոխության կապն ակնհայտ է և անհերքելի: Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք, դժբախտաբար, չեն պահպանվում պատճաշ կերպով: 1992 թվականի Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային և 1948 թվականին Ցեղասպանության մասին կոնվենցիաների ընդունումից ի վեր աշխարհն ականատես է լինում ջերմաստիճանի համատարած բարձրացմանը և ցեղասպանության մշտական սպառնալիքներին: Միայն 2023 թվականին ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ի հայտ է բերել շարունակական վտանգ վեց դեպքերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի կլիմայի մասին կոնվենցիան նպատակ ունի կրճատելու ջերմոցային գազերի արտանետումները՝ առաջնահերթորեն նրանք, որոնք առաջանում են հանածո վառելիքից: Այս արտանետումների 75%-ը կապված է հանածո վառելիքի հետ, իսկ արդյունաբերության ազդեցությունը կլիմայի կառավարման քաղաքականության վրա խորապես մտահոգիչ է: «COP29»-ի անցկացմանը նախապատրաստվող Ադրբեջանը, որտեղ հանածո վառելիքը կազմում է արտահանումից ստացվող իր եկամուտների 90%-ը, այս շահերի բախման հրաշալի օրինակ է, որն առավել ընդգծում է ձեր առաքելության արդիականությունը:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե «եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես, և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ:

«COP29» համաժողովի ժամանակ Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթե հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալներն անվերապահորեն ազատ չարձակվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում ասվում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալություններ, և դատական իշխանության անկախության հետ լուրջ խնդիրներ կան», և, հետևաբար, արդարությանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անվերապահ վերադարձը և քաղբանտարկյալների ազատումը:

Միջազգային իրավունքի սկզբունքների քննարկումը միայն բավարար չէ: Դրանք պետք է ակտիվորեն պահպանվեն: Հայ ժողովրդի ղեկավարներն ու քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի մարդկանց՝ լրագրողներից մինչև կլիմայի համար պայքարող ակտիվիստների՝ այդ սկզբունքներն իրականացնելու համար:

Հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա՝ դուք կարող եք բազմապատկել ձեր ձայները՝ ապահովելով Կլիմայի փոփոխության մասին և Ցեղասպանության մասին կոնվենցիաների գործուն կիրառումը:

Ես սատարում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտությունը և պահանջում է իրապես խաղաղ «COP29»: Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրյա գրառումները կշրջանառվեն՝ ներգրավելով այլ համայնքներ և գրավելով հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն լրագրողներին, պատվիրակներին և «COP29»-ին մասնակցող հասարակական կազմակերպություններին պատասխան պահանջել Ադրբեջանից հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ:

Նպատակը պարզ է. Կողմերի 29-րդ համաժողովը, որն իսկապես խաղաղության կողմնակից է, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատմամբ:

Պատրաստվե՛ք, հայկական համայնքներ, իրապես խաղաղ «COP29»-ին, որը մեկնարկել է հուլիսի 23-ին:

Դուք ունեք հանձնառություն, հասանելիություն և հաստատակամություն առաջնորդելու այս փոխակերպող շարժումը:

Միջազգային հանրության ջանքերը միավորելով ՝ դուք կարող եք հասնել նրան, որ «COP29»-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը:

Հայեր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ արեք, մեկնաբանեք և բարձրացրեք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես:

Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ»

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան