դֆ

Հայաստանի տարածքով միջանցքի 300-ամյա ծրագիրը 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի ու օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված անվերջ պահանջներից մեկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելն է, որով վերջինիս տարածքի հիմնական մասը ցամաքային կապով կկապվի անիրավացիորեն Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող, սակայն պատմականորեն և իրավունքի ուժով Հայաստանին պատկանող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

Նկատի առնելով այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից 1918թ. մայիսի 28-ին ստեղծված, հարևան Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը որպես սեփական պետության անվանում դարձրած և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով միջանցք ունենալու գաղափարը պատկանում է ոչ թե արհեստական, կեղծ կազմավորում Ադրբեջանին, այլ՝ օկուպանտ և ցեղասպան Թուրքիային:

Ըստ որում, միջանցքը կարելի է համարել Թուրքիայի գլխավոր նպատակին հասնելու, այն է՝ Կասպից ծովի առափնյա շրջաններին տիրելու, առաջին քայլերից մեկը, որին ժամանակի ընթացքում հաջորդելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ամբողջական օկուպացիան և տեղի հայության ցեղասպանությունը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի հիշյալ գլխավոր նպատակն ունի մի քանի հարյուրամյակի պատմություն: Այս մասին անառարկելիորեն վկայում է Արցախում կազմված գրեթե 300-ամյա մի փաստաթուղթ:       
Այսպես, 1725թ. մարտի 1-ին թուրքական առաջին զորամասը, շուրջ 4700 ասկյար` Շահին, Սալահ և Ալի փաշաների հրամանատարությամբ, ներխուժում է Արցախի Վարանդա գավառ: 

Արցախի կաթողիկոս, արցախյան մելիքական զորքերի գերագույն հրամանատար, ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Եսայի Հասան-Ջալալյանը, դրսևորելով ճկուն քաղաքականություն, հրամայում է ընծաներով ընդառաջ գնալ թուրք զորապետերին և արցախցուն վայել հյուրասիրություն կազմակերպել: Այնուհետև Եսայի հայրապետը թուրք զորապետերին առաջարկում է հյուրնկալվել Արցախի գյուղերում` իր վրա վերցնելով սննդի և կեցության հոգսերը:  

Թուրք հրամանատարությունը, որն արդեն քանիցս տեսել էր Արցախի մելիքական ռազմուժի հզորությունը և իր հերթին խուսափում էր նրանց հետ բախումից, շատ գոհ լինելով նման ելքից, սիրով ընդունեց Եսայի հայրապետի առաջարկը:  

Թուրք զինվորներին 100-ական, 200-ական և 300-ական խմբերով բաժանեցին հայկական 33 գյուղերում և երկու օր կուշտ կերակրեցին: Սակայն սա, պարզապես, լավ նախապատրաստված ծուղակ էր: Գիշերը Արցախի մելիքական զորքերը հանկարծակի հարձակմամբ գրեթե բոլորին, այդ թվում նաև երկու փաշաներին, կոտորեցին` գերի վերցնելով Սալահ փաշային: Միայն 150 հոգու հաջողվեց փրկվել: Հաջող ծրագրված և իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում հնարավոր է լինում ազատել նաև ավելի քան 200 քրիստոնյա գերյալների: 

Այս դեպքի մանրամասներին տեղեկանում ենք Արցախի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի և մելիքների` 1725թ. մարտի 10-ին ռուսաց կայսր Պետրոս I-ին հղած նամակից. «Այժմս, որ մեր թուականս ՌՃՀԴ (1725) է մարտի ամսոյ մէկումն ԴՌԷՃ (4700) հեծեալ սայ ղօշուն (զորք - Ս. Հ.-Ջ.) եկին մեզ վերայ, Գ(3) փաշայ էր` Շահին, Սալահ և Ալի անուն: Մեք էլ տեսանք որ շատ են, կռուելով չէ լինիլ, յառաջ գնացինք ղօնաղ արինք, մեր գեղարանց վերայ բաժանեցինք, որն ԲՃ (200)-ով, ԳՃ (300)-ով, ԴՃ (400)-ով, ԵՃ (500)-ով տեղուտեղ կոտորեցինք, Բ (2) փաշան ևս սպանեցինք. Սալահ փաշան ողջ պահած ունիմք, ապա մէկ ՃԾ (150) մարդ փախան բրծան. ԲՃ (200) աւելի քրիստոնեա եսիր կայր, ազատեցինք»: 

Եսայի կաթողիկոսն ու մելիքները հարցաքննել են գերյալ Սալահ փաշային: Չափազանց ուշագրավ և այժմեական են թուրք փաշայի՝ հարցաքննության ժամանակ ասած խոսքերը: 

Պատմելով Օսմանյան Թուրքիայի և Կասպից ծովի միջև եղած հայկական սեպը վերացնելու իրենց վաղեմի մտադրության մասին` Սալահ փաշան, մասնավորապես, ասել է. «Մեր թագավորը հրաման է տվել մեզ վերացնել հայերին: Մինչև ռուսաց թագավորի զորքերը կգան այստեղ, մենք պիտի հարձակվենք նրանց (հայերի – Ս. Հ.-Ջ.) վրա: Հայը չպետք է գոյություն ունենա և այս երկրները պետք է ավերվեն, որպեսզի մեր ճանապարհը բացվի, դուք (հայերդ - Ս. Հ.-Ջ.) չլինեիք մեր մեջտեղում, մենք հիմա հասել էինք Դերբենդ և Բաքու, որ հնուց ի վեր մերն է»:  

Այս խոսքերը, որ պատկանում են թուրքական պետության գեներալին, ասվել են XVIII դարի սկզբին` մեզանից մոտավորապես 300 տարի առաջ: Հատկանշական է, սակայն, որ դրանք այսօր էլ խիստ այժմեական են: XXI դար մուտք գործած Թուրքիան աշխարհի տարբեր պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերվելիս, դեռևս շարժվում է XVIII դարին բնորոշ կանոններով: Փաստորեն, ժամանակը որևէ սրբագրում չի մտցրել Թուրքիայի ծրագրերում: 

Ինչպես տեսնում ենք, հայերին ցեղասպանելու և Կասպից ծովի առափնյա շրջաններին տիրելու Թուրքիայի ծրագիրը դարերի պատմություն ունի:

Այսպիսով, հենվելով գրեթե 300-ամյա անհերքելի փաստի վրա՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով միջանցք ունենալու գաղափարի հեղինակն ու իրական շահառուն ոչ թե օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն է, այլ՝ օկուպանտ և ցեղասպան Թուրքիան»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը