Իրանի նախկին նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետաքննությունն ավարտվել է. «Fars»
Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ միջադեպը որակվել է դժբախտ պատահար: Այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրին։
«Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի պայմաններում բախվել է սարին»,- հայտնել են գործակալությանը:
Հիշեցնենք` մայիսի 19-ին Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց։
Վթարի հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում՝ Էբրահիմ Ռայիսին և արտգործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն