frtg

«Աքքույու» ատոմակայանն ավելի վտանգավոր է, քան «S-400» ՀՕՊ համակարգերը․ Գյոնուլ Թոլ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատանքների կենտրոնի տնօրեն  Գյոնուլ Թոլը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի մրցույթը ՆԱՏՕ-ի տեսանկյունից «ավելի մեծ խնդիր» է, քան «S-400» ՀՕՊ համակարգերը, և հավելել. «Ռազմական վերլուծաբանները մտահոգված են՝ քանի որ «Աքքույու» ԱԷԿ-ը պատկանում է Ռուսաստանին, Մոսկվան զինվորներ կարող է բերել, որպեսզի գործարկեն ռադարը և ապահովեն ատոմակայանի անվտանգությունը»։

Այս մասին հայտնում է թուրքական «Kronos37.news» կայքը։

Այդկերպ Ռուսաստանը 100 տարի ուղիղ վերահսկողություն կունենա ՆԱՏՕ-ի երկրի ռազմավարական ենթակառուցվածքի վրա։

Ըստ «T24» կայքի՝ Գյոնուլ Թոլը «The Financial Times»-ում իր հոդվածում գրել է. «Էրդողանը սիրում է այն անվանել «Թուրքիայի առաջին ատոմակայանը»։ Իրականում էլեկտրակայանը Ռուսաստանին է պատկանում։ Ատոմակայանն օգտագործում է «build-own-operate» (BOO) մոդել, որը նախկինում երբեք չի եղել ոլորտում: Ռուսաստանը պահպանում է մեծամասնության սեփականության իրավունքը, սակայն իր վրա է վերցնում ֆինանսական, գործառնական և շինարարական բոլոր ռիսկերը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին