Gyh

Ադրբեջանն Իտալիայից զենք չի գնել. Հաջիզադե

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իբր Ադրբեջանը զենք է գնել Իտալիայից, չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարությունները։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական կայքը։

«Հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14-15 տոկոսը, ինչը շատ ավելին է, քան Հայաստանինը, լիովին հակասում է ռազմական բյուջեի մասին համապատասխան միջազգային կազմակերպությունների տարածած տեղեկությանը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին