Hxjd

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկների նոր փաթեթ կպատրաստի և կներկայացնի Հայաստանին. Ադրբեջանի ԱԳՆ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Հայաստանի զինումը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»,- Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Յուրիչի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Հայաստանին խոստումներ տալը մնում է տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքի աղբյուր: Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, ապա պետք է ուշադրություն դարձնի իր քայլերին: Մենք ակնկալում ենք այդ քայլերի ուղղում»,- նշել է Բայրամովը:

Նա նաև անդրադարձել է «խաղաղության» պայմանագրին։

«Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հաջորդ տարբերակը Հայաստանին է ներկայացրել հունիսի 24-ին, իսկ պաշտոնական Երևանը վերադարձրել է դրա տարբերակը 70 օր անց»,- նշել է Բայրամովը։

Ըստ նրա՝ առաջարկների փաթեթի բոլոր կետերը շատ ճակատագրական հարցեր են։
«Երբ մենք նայեցինք, թե ի պատասխան մեզ ինչ է ուղարկել հայկական կողմը, տեսանք, որ այն կետերը, որոնց շուրջ կողմերը նախկինում համաձայնության չեն եկել, ուղղակի հանվել են տեքստից։ Հայաստանի կարծիքով՝ այս կերպ հարցը կարող է լուծվել։ Կարևոր կետերին տարածք չեն ցանկացել հատկացնել»,- ասել է նա։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին