fre

Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է. Ալիև

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Իտալիայում է նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով։

Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Չեռնոբիլի միջազգային ֆորումի «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» խորագրով նիստին։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նա նշել է, որ կարող են խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր դա հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունների շնորհիվ։

Ալիևն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է, սահմանազատվել է 13 կիլոմետրանոց հատված։ Մենք Հայաստանի հետ 1000 կմ սահման ունենք։ Սակայն սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Նա անդրադարձել է նաև Իտալիայի հետ հարաբերություններին․ «Ադրբեջանն ու Իտալիան երկար տարիներ աշխատում են որպես ռազմավարական գործընկերներ, իսկ համապատասխան հռչակագիրն ընդունվել է 10 տարի առաջ։ Մեր հարաբերություններն ընդգրկում են բոլոր ոլորտները, մենք կանոնավոր քաղաքական շփումներ ունենք»։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին