Gyh

Ադրբեջանի համար ընդունելի են Աստանայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Ալիև

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել է, որ Աստանան պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։

Այս մասին Ղազախստանի նախագահն ասել է սեպտեմբերի 9-ին Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ իրենց համար ընդունելի է երկու երկրների միջև այդ բանակցությունները Աստանայում անցկացնելու առաջարկը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող այլ հարցեր։

Նկարը՝ արխիվից

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին