detq

Ղազախստանում մեկնարկել են «Անսահման եղբայրություն» միջազգային զորավարժությունները

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Սեպտեմբերի 10-ին Ղազախստանում  մեկնարկել են «Անսահման եղբայրություն» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի և Ուզբեկստանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Զորախաղերն ընթանում են «Օրդա» զորավարժարանում, դրանց մասնակցում են շուրջ 300 զինծառայողներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և և ռազմական ավիացիա։

Ղազախստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` զորավարժությունների գլխավոր նպատակներից մեկը փորձի փոխանակումն է։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար