fred

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Իրակլի Չիկովանիի հանդիպումը։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ ստորագրվել է եռակողմ հուշագիր։

Պաշտպանության նախարարների 11-րդ եռակողմ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անհիմն մեղադրել է Հայաստանին․ «Հայաստանի ռևանշիստական ​​գործողությունները դեռ շարունակվում են։ Հայաստանի զինվելը,  Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ ունի հարևան երկրների նկատմամբ, հատկապես Ադրբեջանի, և  տարածաշրջանային երկրների միջամտությունը տարածաշրջանի հարցերին Հայաստանի միջոցով ապագայում կարող են վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ 

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր համագործակցությունը համապատասխանում է երկրների շահերին և զգալի ներդրում ունի Հարավային Կովկասում կայունության մեջ։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին