Jdidj

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է. Հաջիզադե

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանական «Report» կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայցազրույց է տվել «Real TV»-ին։

Նա ասել է, որ խաղաղության պայմանագիրը ամբողջական փաստաթուղթ է. «Անհրաժեշտ է համաձայնեցնել բոլոր կետերը։ Բայց ընդհանուր առմամբ առաջընթաց կա»։

Հաջիզադեն նշել է, որ խաղաղության պայմանագրին խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ։ Ըստ նրա՝ Բաքուն իբրև շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։

«Որքան շուտ Հայաստանը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սահմանադրության փոփոխությունների գործընթացի երկարաձգումը չի նպաստում խաղաղությանը, ընդհակառակը, դանդաղեցնում է գործընթացը։ Հույս ունենք, որ Հայաստանը շահագրգռված կլինի խաղաղությամբ»,- ասել է Հաջիզադեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին