detq

Թեհրանը միջուկային գործարքի վերականգնումը հնարավոր է համարում, սակայն նոր պայմաններով․ Իրանի ԱԳ նախարար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար լավ հարթակ է, սակայն դրա որոշ դրույթներ արդեն հնացած են: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Մենք կարող ենք վերադառնալ այս բանաձևին, բայց ճշմարտությունն այն է, որ դրա որոշ դրույթներ արդեն հնացել են և մեզ համար այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում։ 

Ես դեռ հավատում եմ, որ մենք կարող ենք համաձայնության հասնել գոյություն ունեցող շրջանակներում։ Ամեն ինչ կախված է միայն նրանից, թե արդյոք մենք կկարողանանք հասնել համաձայնության, փոխըմբռնման եվրոպացիների և ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցների հետ, որում երկխոսությունը կվերսկսվի հավասար դիրքորոշումների շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։ Նրա խոսքով՝ թեև Իրանը շահագրգռված է պատժամիջոցների չեղարկումով, բայց միայն այնպես, որ այդ գործընթացը չխաթարի Թեհրանի ռազմավարական շահերը։

Արաղչին նաև շեշտել է, որ Թեհրանը դասեր է քաղում անցյալից, սակայն չի պատրաստվում կանգ առնել այդ անցյալի վրա և ձգտելու է դեպի ապագա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ակնկալում է վաղաժամ հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչիին, որը մասնակցել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աշխատանքներին, և ապագայում Թեհրանի հետ կառուցողական երկխոսության հույս ունի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին
detq
Իրանի բանակն ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ ունի. Իրանի բանակի օդուժի հրամանատար
ԴԵՏՔ_ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ
Իրանի նախագահը նախազգուշացնում է՝ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա