detq

Տարածաշրջանում քայլեր են ձեռնարկվում լարվածության օջախների ստեղծման ուղղությամբ․ Հաջիև

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Տարածաշրջանում կրկին քայլեր են ձեռնարկվում ռազմականացման քաղաքականության և լարվածության օջախների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին օկուպացված Քարվաճառում լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում դեռ կան տարածաշրջանից դուրս գտնվող ուժեր, որոնք փորձում են աշխարհաքաղաքական ինտրիգների վրա հիմնված քաղաքականություն վարել։

Ադրբեջանցի պաշտոնյայի համոզմամբ՝ տարածաշրջանում ներկա է ոչ միայն Ֆրանսիան, այլև այլ պետություններ. «Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ Հայաստանը ագրեսոր պետություն է։ Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծման համար պետք է լինի Հայաստանի ռազմականացման քաղաքականության ստուգման որոշակի մեխանիզմ։ Հայաստանի ռազմականացման գործընթացում ներգրավված պետությունները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը»։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն «Report»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել էր թեմայի՝ նշելով, որ Ֆրանսիան խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար