detq

Մենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. Ֆիդան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Թուրքիան շարունակում է միջնորդավորված շփումներ պահպանել Սիրիայի հետ, և մեր ցանկությունն է, որ Դամասկոսը կարողանա լուծել իր ներքին խնդիրները»,- այս մասին «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք արդեն բավական տևական ժամանակ է, ինչ տարբեր ձևաչափերով շփումների մեջ ենք Ասադի վարչակազմի հետ։ Մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ։ Այդ մասին խոսել է նաև մեր նախագահը»,- ասել է նա։

Թուրք նախարարը հավելել է, որ Անկարայի և Դամասկոսի շփումները ծավալվում են հետախուզական, ռազմական, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում, որտեղ ներկայացված են Ռուսաստանն ու Իրանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար