Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հաստատման կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան
«Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ձեռք բերել»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքիայի տանը» ԱՄՆ-ի վերլուծական մի շարք կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանի երկրների միջև կարծիքների տարբերությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Մեր երկիրը կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհը մեծապես իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,- նշել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն