Submitted by H.Aslanyan on
Նւկոլ

5 ճշմարտություն, որը առաջիկա 10 ամիսներին թաքցնելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկ 10 ամիսներին.

1️⃣ Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։

2️⃣ Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակներ։

3️⃣ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն խոսում են, որ «Զանգեզուրի միջանցք» են ստանալու Սյունիքով, այլև դրա իրականացման համար շինարարական աշխատանքներ են տանում, որոնց մեծ մասը պետք է ավարտվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ տարվում է մեծ քարոզչական (հատկապես Իրանում ու Ռուսաստանում) ու քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որպեսզի վիճարկվի Սյունիքի հայկականությունը, հետևաբար՝ դրա հանդեպ թուրքական հավակնությունները դառնան ավելի լեգիտիմ։ Ցավոք, այս ուղղությամբ արդեն որոշ հաջողություններ գրանցել են։

4️⃣ Ադրբեջանում հետևողական քարոզվում է հակահայկականություն։ Դա բարձրացված է պետական մակարդակի՝ «ատելության խոսքի» քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գրավման) շարունակական հանրայնացում։ Դա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պատրաստություն է։

5️⃣ Թուրքիան չի պատրաստվում բացել որևէ սահման, որևէ անցակետ, անել որևէ քայլ, որ կարող է ուժեղացնել Հայաստանը կամ այն դարձնել ավելի ինքնիշխան։ Չկա նման բան, գոյություն չունի նման նպատակ։ Հակառակը՝ Թուրքիան շարունակելու է օգտագործել «սահմանի բացման հետ գալիք դրախտի» թեման որպես խայծ՝ մեր հանրությունը թմրեցնելու ու մեզանից զիջումներ կորզելու համար։

Այս 5 կետերի մասին չեն խոսելու կառավարության նիստերում, պետրոսղազարյանական հեռուստաալիքներով, խոսողներին փորձելու են լռեցնել, պիտակավորել որպես «բայղուշներ» ու «պատերազմ հրահրողներ»։ Բայց դրանից այս իրողությունները չեն փոխվելու։ Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն» (politics of appeasement)։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը պետք է, որ այս ճշմարտությունների մասին ոչ մեկ չխոսի, որ իրենք պահպանեն իրենց իշխանությունը՝ օրեցօր փոքրացող ու թուլացող Հայաստանում։

Մենք՝ Հայաստանում մեր ու մեր սերունդների երջանիկ ու ազատ կյանքը պատկերացնողներս պետք է խոսենք, բացատրենք, հանրայնացնենք ու քաղաքական ճանապարհով պայքարենա այս իրողությունների դեմ՝ վստահ լինելով, որ լուծումներ կան։ Լուծումներ կան, կգտնվեն նորերը թուրքական թշնամանքի դեմ, եթե նման նպատակ սահմանվի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի