Submitted by H.Aslanyan on
Ջոն

Ադրբեջանի վրա պետք է նպատակային ճնշում գործադրել. Ջոն Փրենդերգաստ

Ներկայացնում ենք մարդու իրավունքների պաշտպան եւ հրապարակախոս Ջոն Փրենդերգաստի Threats Lurk Behind the Scenes in Azerbaijan’s Talk of Peace With Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջոն Փրենդերգաստը դերասան Ջորջ Քլունիի հետ համահիմնադրել է The Sentry կազմակերպությունը, որը պայքարում է «բազմազգ գիշատիչ ցանցերի դեմ, որոնք օգուտներ են քաղում բռնի հակամարտություններից եւ բռճնաշումներից:

Ջոն Փրենդերգաստ

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը ուժով վերագրավելուց հետո Ադրբեջանը վերջերս քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար: Սակայն երկու երկրների միջեւ ավելի հավանական են շարունակվող մարտերը, քան խաղաղությունը, իսկ մակերեսի տակ դեռ թաքնված են այլ անդրազգային սպառնալիքներ: Նախ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է երազել տարածքի ընդլայնման մասին՝ Հայաստանի հարավային սահմանի «սողացող ներխուժման» միջոցով: Իսկ Ադրբեջանի բիզնես գործարքների շոշափուկները պետք է տագնապ առաջացնեն միջազգային ֆինանսական համակարգում:

Թեեւ Ադրբեջանի կառավարությունը ջանում է ներկայացնել իրեն որպես միջազգային հանրության հարգված անդամ՝ 2024-ի նոյեմբերին COP29 կլիմայի համաժողովը եւ այլ միջազգային միջոցառումներ անցկացնելով, Բաքվի ռեժիմը մնում է խիստ ռազմականացված եւ կանոններով չի խաղում: 2020-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը գրավել են հայկական տարածքի մոտ 83 քառակուսի մղոնը, ինչի արդյունքում զոհվել են հարյուրավոր զինվորներ եւ հայկական մարզերից տեղահանվել են ավելի քան 7600 քաղաքացիական անձինք: Սա չհաշված Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 հոգի, որը բռնի տեղահանվեց ընդամենը երկու տարի առաջ։

Ադրբեջանը ցանկանում է տարածքի մի մասը օգտագործել իր էքսկլավ Նախիջեւան տանող երկաթուղի կառուցելու համար, որը Ալիեւը անվանել է «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանը դեմ է Ադրբեջանի ծրագրին՝ ասելով, որ այն խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս հարցը չի քննարկվել խաղաղության համաձայնագրի բանակցություններում, չնայած երկու կողմերն էլ համաձայնել են առանձին քննարկել այն համաձայնագրի կնքումից հետո։

Մինչդեռ Ալիեւը պահանջներ է ներկայացրել հարավային Հայաստանի հսկայական տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «Արեւմտյան Ադրբեջան» եւ պնդելով, որ այնտեղ կա վաղեմի ադրբեջանական համայնք, որը պետք է «ազատագրվի»: Այս մարտավարությունը հիշեցնում է 2022-ի ներխուժումից առաջ արեւելյան Ուկրաինայի եւ 2014-ին թերակղզու գրավումից առաջ Ղրիմի նկատմամբ արված Ռուսաստանի պահանջները: Այս տարվա հունվարին՝ նույն օրը, երբ հայտարարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության համաձայնագրի ուրվագծերի մասին, Ալիեւը սաստկացրեց իր հռետորաբանությունը՝ Հայաստանը անվանելով «փաստացի ֆաշիստական պետություն» եւ հավելելով. «Այն կամ կոչնչացվի Հայաստանի ղեկավարության կողմից, կամ մենք կոչնչացնենք այն»: Երեւանում հասկանալի պատճառներով բազմիցս ահազանգել են Ադրբեջանի ռազմական սրացման մասին՝ զգուշացնելով, որ Կովկասում նոր հակամարտություն է հասունանում:

Սպառնալիք ոչ միայն Հայաստանին

Ադրբեջանը լուրջ սպառնալիք է նաեւ Հայաստանից դուրս՝ արեւմտյան մայրաքաղաքներում՝ փողերի լվացման եւ կաշառակերության իր հայտնի ծրագրերով։ Դրանցից գլխավորը երկրի «խավիարային դիվանագիտությունն» է, որի օգնությամբ, ինչպես պարզվեց, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին՝ Ադրբեջանի օգտին քվեարկելու համար: Այս ծրագրի վրա լրացուցիչ լույս սփռեց «Ադրբեջանական լվացքատունը»՝ բանկային գործարքների արտահոսքը, որը բացահայտեց, թե ինչպես են խոշոր եւ կասկածելի վճարումներ կատարվել ԵԽԽՎ անդամներին, որոնցից մի քանիսը հետագայում վտարվել են: 

Միացյալ Նահանգները նույնպես անմասն չի մնացել։ Անցյալ տարի Արդարադատության նախարարությունը կաշառակերության մեղադրանք է առաջադրել կոնգրեսական Հենրի Քուելարին, ըստ որի նա լոբբինգ է արել Ադրբեջանի օգտին՝ SOCAR-ից՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից 360,000 դոլար ստանալու դիմաց: Դատական գործընթացը դեռ շարունակվում է: 

Մինչ տեղի է ունենում այս ամենը, իմ համահիմնադրած The Sentry կազմակերպության զեկույցը բացահայտեց, թե ինչպես են Ալիեւի երկու դուստրերը աննախադեպ 13 միլիարդ դոլարի կայսրություն դիզել, մինչդեռ ադրբեջանցիները տառապում են բռնաճնշող վարչակարգից: Մինչ Ալիեւի դուստրերը թողարկում են շքեղ ամսագրեր, ներդրումներ կատարում Դուբայի անշարժ գույքի ոլորտում եւ ճանապարհորդում աշխարհով, ի հայտ են գալիս հաղորդագրություններ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ շարունակվող բռնաճնշումների մասին: 2023-ից ի վեր Ադրբեջանը բանտարկել է ավելի քան 30 լրագրողի եւ ԶԼՄ աշխատակցի։ Նրանց թվում է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Ուլվիյա Ալին, որը ձերբակալվել էր մայիսի 7-ին եւ ծեծի ենթարկվել ոստիկանության կողմից: 

Այս սպառնալիքներին պետք է գործողություններով արձագանքի ինչպես Թրամփի վարչակազմը, այնպես էլ միջազգային ֆինանսական հատվածը:

2024 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտեց Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների հետապնդումն ու բռնի տեղահանումը. «Երբ նախագահ դառնամ, կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Նմանապես եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, երբ դեռ ԱՄՆ սենատոր էր, համահեղինակեց օրենսդրություն, որը դատապարտում էր Ադրբեջանի գործողությունները եւ մարդու իրավունքների շարունակական խախտումները Լեռնային Ղարաբաղում, եւ կոչ արեց Վաշինգտոնին քննարկել Ադրբեջանի ղեկավարների դեմ պատժամիջոցները:

Խաղաղության երաշխիքներ

Անշուշտ, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը: Սակայն Վաշինգտոնի պաշտոնյաները պետք է հստակեցնեն, որ եթե լինեն համաձայնագրի խախտումներ կամ վերսկսվի բռնությունը, կքննարկվեն ֆինանսական ճնշման գործիքներ, օրինակ՝ պատժամիջոցներ:

Եթե Ադրբեջանը հարձակվի հայկական տարածքի վրա, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է պատրաստ լինի կիրառել աստիճանաբար աճող թիրախային պատժամիջոցներ ներկա համակարգից շահույթ ստացող ադրբեջանցի բարձր պաշտոնյաների, ընկերությունների եւ նրանց ցանցերի, մասնավորապես՝ Ալիեւ քույրերի միջնորդների ցանցի եւ նրանց կորպորատիվ ունեցվածքի դեմ: Ազդեցությունը մեծացնելու համար այս պատժամիջոցները կարող են զուգակցվել անօրինական գործարքներով զբաղվող իրավապահ մարմինների կոնկրետ գործողությունների հետ:

«Փողն է ամեն ինչ որոշում» ասացվածքը շատ տեղին է այս համատեքստում: Ադրբեջանցի պաշտոնյաները եւ նրանց միջնորդները կարող են ուշադրություն չդարձնել իրենց հեղինակության նսեմացմանը, բայց չափազանց խոցելի են, երբ խոսքը վերաբերում է իրենց հարստությանը:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ունեն ադրբեջանական վարչակարգի վրա էապես ազդելու գործիքներ, բայց այս ազդեցությունը կարելի ուժեղացնել՝ ներգրավելով մասնավոր հատվածը: Համաշխարհային ֆինանսական հաստատությունները պետք է մանրամասն ստուգումներ կատարեն՝ Ադրբեջանի հետ կապված անօրինական ֆինանսավորումը հայտնաբերելու եւ կանխելու համար, հատկապես՝ Ալիեւի ցանցի հետ կապեր ունեցող բանկերին թղթակցային ծառայություններ մատուցելիս: Այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են փաստաբանները, հաշվապահները եւ ընկերությունների ստեղծման գործակալները, պետք է անչափ զգոն լինեն այն հաճախորդների նկատմամբ, ովքեր Ալիեւի ավազակապետության մաս են կազմում կամ կապված են նրա հետ։

Թրամփի վարչակազմի եւ համաշխարհային բանկերի կողմից հանրային եւ մասնավոր գործողությունները կօգնեն կանխել պատերազմի վերսկսումը Կովկասում եւ նվազեցնել Բաքվից միջազգային ֆինանսական համակարգ եկող անօրինական ֆինանսական հոսքերը: Այսպիսի նպատակային ջանքերը ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ լծակներ ստեղծելով խաղաղության հասնելու համար, եւ կօգնեն վերջապես դադարեցնել անօրինական փողերի հոսքը, որը չափազանց երկար ժամանակ հարստացրել է Ալիեւի կայսրությունը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը