
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. տուժածներ չկան
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՀՀ ՊՆ
Ավելացնել նոր մեկնաբանություն