
Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և կառուցեն առողջ հարաբերություններ․ Փեզեշքիան
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Այս մասին AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ երկրների միջև առողջ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համալսարանների միջև գիտական և մշակութային կապերը։
«Մենք երկու կողմից էլ կապված ենք։ Հետևաբար, պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար»,- ավելացրել է Փեզեշքիանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն