Submitted by H.Aslanyan on
Տորք

Ադրբեջանում «աչք են դրել» Տորք Անգեղի վրա. «Գեղարդ»

«Գեղարդ» վերլուծականը հայտնում է․

«Պատմական ու առասպելական կերպարներն ադրբեջանականացնելու կամ թյուրքականացնելու նկրտումներն Ադրբեջանում հասել են Տորք Անգեղին։ Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի (միջնադարյան պոետ, որին ադրբեջանցիները յուրացրել են) անվան լեզվագիտության ինստիտուտի Հին լեզուների և մշակույթների բաժնի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Իլհամի Ջաֆարսոյի՝ Տորքը պարզապես նույն Թյուրքն է, իսկ հայերը շուրջ 250 տարի կեղծել են դա։

Ջաֆարսոյը, որպես Տորք-Թյուրքի «ապացույց», նշում է, որ նա ժայռերի վրա եղունգներով արծիվներ է փորագրել, իսկ արծիվը «թյուրքական բառ ու խորհրդանիշ է»։ Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է։

Ըստ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ի՝ արծիվը բնիկ հայերեն բառ է՝ կազմված արի և ծիւ արմատներից։

Արծիվը պատկերված է Արտաշեսյան արքաների թագերին, հատված դրամներին։ Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ Արշակունիների դինաստիայի թագավորները նույնպես «կրում էին արծվի խորհրդանիշը»։

Վերադառնանք Տորքին։ Հայկական առասպելաբանության ամենահայտնի կերպարներից է Տորք Անգեղը։ Պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ Տորքն աներևակայելի ուժի տեր դյուցազն էր, հայ ժողովրդի նախահայր Հայկի ծոռը․ «զայր խոժոռագեղ եւ բարձր եւ կոպտարանձն եւ տափակաքիթ, խորակն եւ դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղ եայ, վիթխարի հասակաւ եւ ուժով, հաստատէ կուսակալ արեւմտից․․․»։

Գաղտնիք չէ, որ «Ադրբեջանի հին և հնագույն շրջանի պատմության» հորինումը, ադրբեջանցիների բնիկացումն ու տեղայնացումն սկսվել է դեռևս խորհրդային վաղ շրջանից։ Պատմության ստեղծման բաղադրիչներից մեկը պատմական տարբեր ժամանակաշրջանների քաղաքական և մշակութային անձանց ադրբեջանցի հռչակելն է։ Оրինակները բազմաթիվ են։

Առհասարակ՝ ադրբեջանականացումը կատարվում է երկու հիմնական եղանակով․ եթե անձը թյուրքախոս է կամ մուսուլման, միանգամից ներկայացվում է ադրբեջանցի, եթե քրիստոնյա է, նախ աղվանականացվում է, ապա՝ յուրացվում։

Կան դեպքեր, երբ ադրբեջանականացումն իրականացվել է պատմական աղբյուրներն ու փաստերը հարմարեցնելու և յուրովի մեկնաբանելու ճանապարհով։ Անկախ ամենից՝ Ադրբեջանում հարևան ժողովուրդների մշակութային ժառանգությանը հավակնելն արդեն մոտ մեկդարյա պետական քաղաքականություն է։

Չմոռանանք Ջաֆարսոյին․․․

Ըստ «գիտնականի»՝ գերմանացիների նախնիները Գերմանիա գնացել են ներկայիս Թուրքիայի տարածքից, իսկ հին գերմաներենն ազգակից է թյուրքական լեզուներին։ Ջաֆարսոյը պնդում է, թե հայերը, լավ իմանալով այս ամենը, թաքցրել են «ճշմարտությունը»։ Իսկ ադրբեջանցիներն անտեղյակ են եղել, քանի որ ցարական և խորհրդային շրջանում խելացի մարդկանց գնդակահարել են կամ աքսորել Սիբիր։

Ինչ վերաբերում է Նասիմիին, ում անունը կրող Լեզվագիտության ինստիտուտում է աշխատում այս «հանճարեղ» գիտնականը․․․

Համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի՝ «Նասիմին 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի միստիկ բանաստեղծ է, ով գրել է թյուրքերեն, պարսկերեն և արաբերեն»։ Նասիմիի ծննդյան վայրի տարբեր վարկածներ կան, սակայն հայտնի է, որ նա երբևէ չի ապրել ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Բանաստեղծը մահացել է 1418 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը։

Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է 2024 թվականի վերջին Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում ձևավորված նոր ղեկավարության հետ։ Օգտվելով դրանից և Սիրիայում առկա անորոշ ու անկայուն իրադրությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է լրջորեն դիտարկել Նասիմիի գերեզմանն Ադրբեջան տեղափոխելու հնարավորությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ այդ թեմայով Ադրբեջանի և Սիրիայի միջև շփումներ արդեն եղել են։

Հարկ է նշել, որ նման քաղաքականությունը միայն Ադրբեջանի «հին շրջանի» կեղծ պատմության ստեղծման և ադրբեջանցիների բնիկացման նպատակ չի հետապնդում, այլ վաղուց արդեն դարձել է հարևանների հանդեպ Բաքվի ծավալապաշտության կարևոր բաղադրիչներից մեկը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան