Submitted by H.Aslanyan on
Տաթև

Ադրբեջանում լռեցվում, ավելին՝ անգամ հանցանք է համարվում խոսելը խաղաղության մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայերի հետ համագործակցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի քաղբանտարկյալն ասել է, որ իրեն դաժանորեն ծեծել են Աստվածաշունչ խնդրելու համար։

Վերջերս մի ծավալուն հոդված էի հրապարակել՝ փաստերով ցույց տալով, թե ինչպես է Ադրբեջանում լռեցվում, ավելին՝ անգամ հանցանք համարվում խոսելը խաղաղության մասին։ 

Այդ խոսույթի ակնառու ներկայացուցիչ է Բահրուզ Սամադովը, որ դատապարվել է 15 տարվա ազատազրկման, քանի որ մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն ու դավաճանություն անելու մեջ։ Վերջերս Սամադովը հարցազրույց էր տվել մեկ այլ քաղբանտարկյալ լրագրողի Ուլվիա Ալիին, ով հայտնի նամակ էր գրել մայիսին ու հայտնել, որ ինքը ոստիկաններից բռնաբարության սպառնալիքներ է ստանում։ 

Ես ուզում եմ այդ ծավալուն հարցազրույցից մի քանի կարևոր կետ թարգմանաբար ներկայացնել հայկական լսարանին։ 

Այսպես, Սամադովը իր խիստ դատավճիռը հակասող է որակում ընթացող խաղաղության բանակցություններին։ «Սկզբից ասել եմ, որ այս մեղադրանքը հակասում է պետության իսկ շահերին։ Գիտնականին դավաճանության մեջ մեղադրելն ու խոշտանգումների ենթարկելը վնասում է երկրի հեղինակությանը և խարխլում այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Մեղադրանքի իրական պատճառը դեռևս հստակ չէ։ Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ զանգվածային ընթերցող ունեցող մեկը։ Ես պարզապես եղել եմ արմատական քննադատ։ Պետական Անվտանգության Ծառայությունում ինձ ասացին, որ խնդիրը կապված է նրանով, որ հայերն իմ հոդվածներն են մեջբերում»։

Նշեմ նաև, որ Սամադովը քրիստոնեություն է ընդունել, հարցազրույցում այդ մասին հատկանշական է այս հատվածը։ Սամադովը նշել է, որ թե՛ բանտում, թե՛ դրա սահմաններից դուրս դարձել է զրպարտչական արշավների թիրախ, և նույնիսկ ենթարկվել է հարձակման՝ կրոնական գիրք խնդրելու համար։ «Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ինձ դեմ են խոսում, ես կոչ եմ անում նրանց գործել խղճով։ Baku TV-ն ինձ անվանել է «թմրամոլ»՝ տարածելով անպատիվ զրպարտություն։ Այս մարդիկ պարզապես կորցրել են բոլոր բարոյական սահմանները»։

Անդրադառնալով «հայամետ լինելու» մեղադրանքներին՝ Սամադովը նշել է, որ իր գրառումները իրականում կենտրոնացած են եղել պատերազմի հետևանքով ադրբեջանական հասարակության վերքերի վրա։ «Նրանց, ովքեր ինձ մեղադրում են «հայամետության» մեջ, խորհուրդ եմ տալիս իրականում կարդալ իմ հոդվածները։ Ես բացահայտ գրել եմ ադրբեջանցի ժողովրդի կրած տրավմաների մասին»։

Նրա խոսքով՝ իրեն ամենից շատ հուզել է այն, որ իրեն ֆիզիկապես հարվածել են՝ պարզապես Աստվածաշունչ խնդրելու համար։ «Ամենավատն այն էր, երբ դաժանորեն ծեծեցին միայն այն բանի համար, որ Աստվածաշունչ էի խնդրել։ Ծեծի պահին աղոթում էի Աստծուն և հիշում ինձ համար սիրելի մեկին»։

Խաղաղության ակտիվիստը նշել է, որ վաղուց հրաժարվել է Ադրբեջանում քաղաքական պայքար մղելու գաղափարից և որ երբեմն լավագույն ռազմավարությունը պարզապես հեռանալն է։ «Քո երկրում մարգարե լինել չես կարող։ Ես հրաժարվել եմ երկրի ներսում պայքարելու մտքից։ Երբեմն լավագույն ռազմավարությունը հեռանալն է։ Ինչպես Մովսեսը դուրս բերեց իր ժողովրդին Եգիպտոսից, ես էլ խորհուրդ եմ տալիս ինձ նման մտածողություն ունեցողներին անել նույնը»։

Իր վերջին դատական նիստի ընթացքում Սամադովը վկայակոչել է Սոկրատեսին, Հիսուսի խաչելությունը, աթենացիներին, Պիղատոսին և ադրբեջանցի փիլիսոփա Հեյդար Հուսեյնովին։ Սակայն, ըստ նրա, միայն իր փաստաբանն էր լսում։ «Գիտակցեցի, որ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում — միայն իմ փաստաբանը՝ Զիբեյդա խանումն էր լսում։ Դա այս երկրում մեր նման մարդկանց մասին փոխաբերությունն այսպիսին է՝ մենք խոսում ենք, մեկը լսում է, հետո մեզ բանտարկում են»։

Սամադովն ասել է, որ հուսով է՝ կկարողանա ողջ դուրս գալ բանտից, սակայն երբեք չի մոռանա այն տրավման ու պատիժը, որը կրել է խաղաղություն պաշտպանելու համար. «Հուսով եմ՝ ողջ կմնամ, բայց երբեք չեմ մոռանա տրավման, այն, թե ինչպես պետությունն ինձ վերաբերվեց որպես ահաբեկչի, և որ ինձ պատժեցին իմ խաղաղ դիրքորոշման համար»։

Նա նաև ասել է, որ ներում է իր դեմ ցուցմունք տված մարդկանց. «Ներում եմ նրանց, ովքեր ատում են ինձ, նրանց, ովքեր ճանաչում էին ինձ ու ցուցմունք տվեցին իմ դեմ, և այն ընկերներին, որոնցից սպասում էի աջակցություն, բայց ովքեր լռեցին»,-եզրափակել է Սամադովը։

Ես ևս կարծում եմ, որ Սամադովի պես մարդկանց հանդեպ տարվող քաղաքականությունը ուղիղ ցուցադրությունն է այն բանի, որ Ադրբեջանի ղեկավարը չի ուզում խաղաղություն։ Դա ցուցիչներից մեկն է ընդամենը։ Իսկ Աստվածաշունչ խնդրելու համար դաժան ծեծի դրվագը ևս մեկ անգամ փաստում է քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության մասին»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները