Submitted by H.Aslanyan on
Բլոգեր

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին

Ադրբեջանում խոշորացույցով հետեւում են Նիկոլ Փաշինյանի քայլերին, մանավանդ՝ ընտրությունների նախաշեմին: 

Այս մասին գրում է «Հրապարակը»։

Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի ընտրվելը, քանի որ Ալիեւի եւ ոչ մի պահանջ անկատար չի մնում Փաշինյանի կողմից: Ընտրություններից առաջ ադրբեջանցի հայտնի բլոգերներն են ակտիվացել եւ սկսել են քարոզել Փաշինյանի օգտին:

Քյամրան Ռազմովար անունով բլոգերը ներկայացնում է Հայաստանի ընտրություններին մասնակցող թեկնածուներին եւ հորդորում, որ ընտրությունների օրը քվեարկեն Փաշինյանի օգտին: Մասնավորապես նա ասում է. «Հայաստանում թեկնածուները չորսն են՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան: Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է` 70 տարեկան: Քրիստոսի արձան է կառուցում, դրանով կարող է շատ լավ արդյունք ունենալ տուրիզմի ոլորտում, բայց չի կարող լինել Հայաստանի վարչապետ: Մյուս թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ռուսամետ, բիզնեսմեն, միլիարդատեր: Եթե նա գա իշխանության, Ռուսաստանը կրկին կսկսի Հայաստանը ղեկավարել, ոնց դա արել էր վերջին 20 տարիներին: Ուզում եք, որ Ռուսաստանի հե՞տ լինեք, ուզում եք, որ Թուրքիայի սահմաններին կանգնեն ռուս սահմանապահնե՞րը` գնացեք, Սամվել Կարապետյան ընտրեք: Երրորդ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որը ծնվել է Ադրբեջանում, հանկարծ կրկին որոշել է դառնալ Հայաստանի վարչապետ: Մենք գիտենք, թե նա ինչպես է դարձել Հայաստանի ղեկավար, գիտենք, թե 1999 թվականին ինչ եղավ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ: Նրան ընտրելու դեպքում էլ դուք կախված կլինեք Ռուսաստանից: Ո՛չ, Արցախը կամ Ղարաբաղը Քոչարյանը հետ չի բերի: Արցախը հետ բերելու միակ ճանապարհն ուղիղ պատերազմ հայտարարելն է Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Բոլոր ղարաբաղցիներն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել: Կա՛մ որպես տուրիստ պետք է գաք Ղարաբաղ, կա՛մ պատերազմ հայտարարեք Ադրբեջանին:

Եվ, վերջապես, չորրորդ անձը Նիկոլ Փաշինյանն է: Մի քիչ հին մարդ է, բայց հոգեհարազատ է: Ղարաբաղյան կռիվ եղավ, նա ասաց, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց հետո այն դարձավ ադրբեջանական: Փաշինյանը Հայաստանում ման է գալիս, «պեռաշկի» եւ սուջուխ է ուտում, շատ մոտ է ժողովրդին: Իրեն այդքան էլ չեն սիրում, նրա հետ անգամ եկեղեցում են կռվում, նա թմբուկ է նվագում, նրանից կինն է հեռանում: Ինչեր ասես նրա օրոք չեղավ, բայց փաստն այն է, որ այս չորս թեկնածուից նա միակն է, որ կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում: Մնացած երեքը կա՛մ դեպի Ռուսաստան կգնան, կա՛մ չգիտեմ ուր: Ես խորհուրդ կտամ, որ հայերն ընտրություն կատարեն Փաշինյանի օգտին, քանի որ եթե համեմատենք մյուսների, միլիարդատերերի հետ, Փաշինյանն իրական է, հասարակ մարդ է եւ երեքից ջահել է՝ 50 տարեկան: Ես կրկին հորդորում եմ` հայեր, ընտրեք Փաշինյանին»:

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած իշխանությունը թշնամական Ադրբեջանի համար այսպես կոչված ամենաձեռնտու իշխող ուժն է, քանի որ արդեն 5 տարի և ավելի Փաշինյանը իրագործում է Ալիևի նվիրական բոլոր երազանքները` նախ հանձնեց Արցախը, ժխտում է արցախցիների վերադարձի իրավունքը, այժմ հրաժարվում է ընդհանրապես Արցախ խոսույթից, հրաժարվել է պատմական Հայաստանի ճանաչումից, մեր խորհրդանիշ Արարատ լեռից, այժմ էլ, կրկին Ադրբեջանի պահանջով, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը: Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական հասարակության տարբեր շրջանակների ներկայացուցիչներ պարբերաբար իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել