
Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնիա քաղաքում։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը:
Զորավարժություններին Ադրբեջանը կներկայացնեն ռազմաօդային ուժերի օդաչուներ, որոնողափրկարարական ծառայության մասնագետներ, տեխնիկական անձնակազմ և ավիացիոն տեխնիկա։
Ավելացնել նոր մեկնաբանություն